Ոստիկանական ԿԳԲ-ական ուժեղացված մեթոդներ. Հրապարակ
Ադրբեջանի նախագահը խորհրդային ժամանակների ոգով հրամանագիր Է ստորագրել, որի պաշտոնական անվանումն է՝ «Հասարակական կարգի պահպանմանը քաղաքացիների մասնակցությունն ապահովելու մասին»։ Հրամանագրից հետեւում է, որ պետությունը լեգիտիմացնում է ոստիկանության գործակալական ցանցը։ Իհարկե, ֆորմալ առումով խոսքը «հասարակական կարգի պահպանությանը քաղաքացիների կամավոր մասնակցությանե մասին է, բայց հետագա ձեւակերպումներից, հատկապես ոստիկանության հետ համագործակցող անձանց նյութական եւ սոցիալական ապահովությանը վերաբերող, պարզ է դառնում, որ Ալիեւը նպատակադրվել է մարդկանց ավելի մեծ խմբերի նկատմամբ պետական վերահսկողություն […]