14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Քո քթից չեմ թողնի արյուն գա, բալե՛ս…

-Էս չորս հատ նռնակ ինչի՞ ես պահել
-Դե երեքը թուրքի համար ա, մեկն էլ իմ:
-Իրավունք չունես նման ձևով մտածել այ տղա՛…
-Հոպար, էդ շներին չեմ թողնի անցնեն:
-Միասին չենք թողնի տղես, դու միայն ապրելու մասին մտածի, քո քթից չեմ թողնի արյուն գա, բալե՛ս…

Կարախանբեյլիի դիրքերում ակամայից լսեցի երկու զինվորի խոսակցություն: Մեկը ջահել, բայց արդեն հասուն, անգամ մեծացած: Մահ ու արյուն տեսած … Իսկ մյուսն արդեն սպիտակին տվող մազերով, բայց իր հողն ու ձագին պաշտպանելու երիտասարդական ավյունով: Ու այդպես տասնյակ հազարներով, հենց հիմա, ցեխին ու անձրևին, ավտոմատը սիրած աղջկա պես գրկած` միակցված հողին, հանուն հողի, հողի հետ …

Նարեկ Գալստյան

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ