30 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

Ռուսաստանը հետաքրքրված է Հայաստան-Իրան երկաթգծի կառուցմամբ

Օրերս վարչապետ Հովիկ Աբրահամյանը ընդունել էր ՌԴ տրանսպորտի նախարար, հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Մաքսիմ Սոկոլովին: Քննարկվել է երկու երկրների միջև տնտեսական համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: Առևտրատնտեսական կապերի սերտացման համատեքստում կողմերը քննարկել են տարածաշրջանային նշանակություն ունեցող ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման հեռանկարները: Հանդիպման ժամանակ Ռուսական կողմը կարևորել է Հայաստան-Իրան երկաթգծի կառուցումը և պատրաստակամություն հայտնել […]

Լավ նորություն` ավտովարորդներին

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, անդրադառնալով տուգանքների, այսպես կոչված, «համաներման» և մյուս իրավակարգավորումների մասին, Facebook-ի իր անձնական էջում գրել է. «Հարգելի´ գործընկերներ, այսօրվանից ուժի մեջ է մտնում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը և օրենքին կից ներկայացված օրենքների փաթեթը, ուստի ցանկանում եմ ձեր ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրել ուժի […]

Հրդեհ`Գյուլագարակ գյուղում

Հունվարի 11-ին, ժամը 04.45-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Գյուլագարակ գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.40-ին, մարվել՝ 10.00-ին: Գյուլագարակ գյուղի 2-րդ փողոցում՝ Ա. Ա.-ին պատկանող երկհարկանի տան 1-ին հարկում, այրվել է մոտ 200 հակ պահեստավորված անասնակեր:

Կիեւում երեկույթի ժամանակ բեմադրել են «Սու-24»-ի ռուս օդաչուի մահապատիժը /վիդեո/

Կիեւի ռեստորաններից մեկում տեղի ունեցած երեկույթի ժամանակ բեմադրել են Թուրքիայի կողմից ռուսական «Սու-24» կործանիչի օդաչուի մահապատիժը։ Տեղի ունեցածը տեսագրել են եւ տեսանյութը տեղադրել YouTube-ում: Տղամարդն «օդաչուին» կապած ձեռքերով ծնկի է իջեցրել եւ դանակը խորհրդանշական անցկացրել պարանոցի վրայով, որից հետո հնչել է երաժշտություն, որն «Իսլամական պետության» գրոհայիններ օգտագործում են մահապատժի իրենց տեսանյութերում, գրում է Korrespondent.net-ը: «Մահապատժից» հետո երեկոյի […]

Պատգամավորը բացահայտում է` ի՞նչ քայլերի է դիմելու Ադրբեջանը /վիդեո/

ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանը կարծում է, որ քաղաքական դրդապատճառներով պայմանավորված անորոշությունները խոչընդոտում են տնտեսական աճը: Խոսելով 2016 թ-ի տնտեսական մարտահրավերների մասին՝ նա նշեց, որ ցավոք շարունակվում է տնտեսական սանկցիաները մեր հիմնական գործընկերոջ՝ ՌԴ-ի նկատմամբ, ռուբլին արժեզրկվում է, նավթի գնի անկումը շարունակվում է, որն այս պահին արդեն 32,5 դոլար է մեկ բարել նավթը, սրանք լրացուցիչ մարտահրավերներ […]

Զոհված զինվորը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի շարքային Արամայիս Ոսկանյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Այդ մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։ Հիշեցնենք, հունվարի 9-ին` ժամը 21:30-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության […]

Մայրը չի հավատում.19-ամյա Արամայիսին կհուղարկավորեն վաղը

ԼՂՀ-ում հակառակորդի կողմից արձակված կրակոցից հունվարի 9-ին երեկոյան մահացու հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող 19-ամյա Արամայիս  Ոսկանյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ հունվարի 11-ին: Արամայիս Ոսկանյանին կհուղարկավորեն հայրենի Գավառ քաղաքում: Գավառի քաղաքապետարանի աշխատակիցներից Henaran.am-ը տեղեկացավ, որ հուղարկավորությունը տեղի կունենա վաղը: Մեր զրուցակիցը ցավով նշեց, որ Արամայիսը ընտանիքի միակ զավակն է և ունի երեք քույր: Զոհված զինծառայողը […]

Մահացել է բրիտանացի երգիչ Դեւիդ Բոուին /վիդեո/

Քաղցկեղից մահացել է բրիտանացի հայտնի երգիչ Դեւիդ Բոուին։ Այդ մասին տեղեկություն է տարածվել երգչի պաշտոնական էջում։ «Դեւիդ Բոուին մահացել է ընտանիքի շրջապատում՝ 18 ամիս քաղցկեղի դեմ պայքարելուց հետո»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հանրահայտ երաժիշտը 69 տարեկան էր։

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մեկնել է Բալթյան երկրներ

ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հունվարի 10-16-ն աշխատանքային այցով մեկնել է Բալթյան երկրներ: Այս մասին տեղեկացնում է խորհրդարանի լրատվական ծառայությունը: Այցի շրջանակում նախատեսվում են ԱԺ փոխնախագահի հանդիպումներն Էստոնիայի Հանրապետության Ռիիգիկոգուի առաջին փոխնախագահ Հելիր-Վալդոր Սիդերի, Լատվիայի Հանրապետության Սաեյմայի փոխխոսնակ Ինես  Լիբինա-Էգների, Լիտվայի Հանրապետության Սեյմասի փոխխոսնակ Գեդիմինաս Կիրկիլասի, Էստոնիա-Հայաստան պատգամավորական […]

Երկրում գրիպի համաճարակ չկա. ԱՆ

Գրիպի կանխարգելման աշխատանքները շարունակվում են։ ՀՀ առողջապահության նախարարության արագ արձագանքման խմբի վերլուծության արդյունքներով այս պահի դրությամբ ծանր դեպքերի թիվը գրեթե նույնն է։ Նրանց բոլորի առողջական վիճակը և բուժման ընթացքը մասնագետների և անձամբ նախարարի խիստ ուշադրության ներքո է։ Արմեն Մուրադյանի հանձնարարությամբ ՀՀ առողջապահության նախարարությունում ստեղծված արագ արձագանքման խմբի անդամները Երևանի և մարզային հիվանդանոցներում ծանոթանում են հիվանդների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ