21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

Էլեկտրաէներգիայի սակագինը կնվազեցվի՞. Հայկական ժամանակ

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը այս տարվա օգոստոսին նախատեսում Է իրականացնել Էլեկտրաէներգիայի սակագնի «համակարգային վերանայում»։ Դրա արդյունքում սակագինը կբարձրանա, կմնա նույնը, թե կնվազի՝ անհայտ է: Վերջին մի քանի ամիսներին գործող սակագնով աշխատելու պայմաններում ՀԷՑ-ում ձևավորվել է շուրջ 2.8 միլիարդ դրամ լրացուցիչ գումար։ Այս մասին նշված է մեր թերթի հրապարակումներից մեկին հանձնաժողովի ուղարկած պարզաբանման մեջ։ Դրանում […]

Խոզի գրիպից պաշտպանվելու միակ դեղամիջոցից նախորդ տարի ներկրվել է ավելի շատ, քան այս տարի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարարությունից «Ժողովուրդ»-ի գրավոր հարցմանը տված պատասխանի համաձայն՝ անցած` 2015 թվականի ընթացքում տամիֆլյու տեսակի դեղամիջոցից Հայաստան է ներկրվել ընդամենը 95 տուփ: Սա այն դեպքում, երբ նախորդ` 2014 թվականին նույն դեղամիջոցից Հայաստան է ներկրվել 2045 տուփ: Նշեք, որ մեկ տուփի մեջ առկա է տասը հաբ: Ինչպես հայտնի է՝ տամիֆլյուն համարվում է […]

Արտեմ Ասատրյանի տխրության պատճառը. Ժողովուրդ

Թերթի տեղեկություններով՝ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցները վերջին շրջանում նկատել են, որ իրենց նախարարը՝ Արտեմ Ասատրյանը, չափից ավել անտրամադիր է գործի գալիս և գնում։ Բանն այն է, որ ՀՀ ղեկավարությունը Արտեմ Ասատրյանին արդեն տեղեկացրել է, որ առաջիկայում նա պաշտոնանկ է արվելու, քանի որ հնարավոր նոր կոալիցիայի շրջանակներում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պորտֆելը տրվելու […]

ՊՆ-ի գլխին սև-մութ ամպեր են կուտակվել. Հրապարակ

Պաշտպանության նախարարության գլխին սև-մութ ամպեր են կուտակվել, մոտ օրերս Սերժ Սարգսյանի հրահանգով իրավապահ մարմինները համակարգում ստուգումներ են սկսելու։ Հատկապես նշանառության տակ է մատակարարման ոլորտը, որտեղ վիճակը մխիթարական չէ ոչ սննդի որակի ու ժամկետների, ոչ մատակարար ընկերությունների ու ատկատևերի հետ կապված։ ՊՆ կատարած տարեվերջյան այցի ժամանակ Սերժ Սարգսյանն անձամբ է զգուշացրել գեներալիտետին, որ ուտելու չափերն անցել […]

Աշխարհի ամենահմայիչ բժիշկն իրեն աճուրդի է հանդել /ֆոտո/

Նյու-Ջերսիից բժիշկ Միխայիլ Վարշավսկին People հանդեսի կողմից ճանաչվել է մոլորակի ամենասեքսուալ բժիշկ։ Վերջերս նա համաձայնվել է բարեգործակալ աճուրդի մասնակցել։ Աճուրդի հաղթողը հնարավորություն կունենա բժշկի հետ ընթրել ռեստորանում։ Իսկ աճուրդի ընթացքում հավաքված գումարը կտրամադրվի բարեգործական ֆոնդին, որն օգնում է ուսանողներին։ Այս պահի դրությամբ արդեն 40 հազարից ավելի գումար է հավաքվել աճուրդին։ Այն ավարտվելու է հունվարի 27-ին։

Մերայա Քերին նշանվել է միլիարդատեր Ջեյմս Փաքերի հետ /ֆոտո/

Լուրերն այն մասին, որ երգչուհի Մերայա Քերիի եւ միլիարդատեր Ջեյմս Փաքերի հարաբերությունները շատ լուրջ են, ճիշտ էին։ Երեկ զույգը նշանադրվել է։ Հարուստ գործարարը հանրահայտ երգչուհուն ամուսնության առաջարկ է արել Նյու Յորքում՝ ռոմանտիկ ընթրիքի ժամանակ։ Փաքերը Նյու Յորքում իր սիրեցյալին ժամադրության Է հրավիրել՝ գաղտնի այնտեղ կանչելով նաեւ նրա ընկերներին: Նրանց ներկայությամբ նա, ծնկի գալով, առաջարկություն Է […]

Կարապի լճում Սուրբ Սարգիսն է շրջում /վիդեո/

Սիրահարների բարեխոս Սուրբ Սարգսի տոնի նախօրենին Սուրբ Սարգիսը մարմնավորող երիտասարդը ձիու վրա շրջում էր Կարապի լճում և աղի բլիթներ բաժանում երիտասարդներին: Հետաքրքրական է, որ այդ արարողությունն արժանացավ նաև մանուկների ուշադրությունը, ովքեր վազում էին ձիու հետևից և Սուրբ Սարգսից աղի բլիթ խնդրում: Մանրամասները՝ տեսանյութում.

Իրավիճակը շարունակում է մնալ կայուն

Այսօր հանրապետության հիվանդանոցներից սուր շնչառական վարակներից և թոքաբաբորբերից ապաքինմամբ դուրս է գրվել 322 մարդ։ Նրանցից  213-ն ընդունվել էր սուր շնչառական վարակով (167-ը` մինչև 18 տարեկան), իսկ 109-ը` թոքաբորբով (57-ը` մինչև 18 տարեկան)։ Իրավիճակը շարունակում է մնալ  կայուն։ Շարունակվում են  կանխարգելիչ և բուժական գործողությունները:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ