24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

«Հայաստանը կարող է հարթակ դառնալ ցեղասպանության հանցագործությանն առերեսվող մարդկանց, խմբերի, ժողովուրդների համար»

«Բոլորս հիշում եք՝ անցյալ տարի մենք շատ էինք քննարկում այն հարցը, թե ինչպես շարունակելի դարձնել այն ներուժը, որը կուտակվել էր: Այնպես ստացվեց, որ Գլոբոլ ֆորումի մասնակիցները մեզ սկսեցին կոչ անել մտածել այն մասին, որ Հայաստանը կարող է հարթակ դառնալ ցեղասպանության հանցագործությանն առերեսվող մարդկանց, խմբերի, ժողովուրդների համար»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց  նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը՝ անդրադառնալով «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» միջազգային երկրորդ ֆորումին:

Հիշեցնենք՝ ֆորումը տեղի է ունենալու վաղը՝ ապրիլի 23-ին, Կարեն Դեմիճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Վիգեն Սարգսյանն ընդգծեց՝ այս տարի ֆորումի  ուշադրության կենտրոնում լինելու են փախստականները:  Ֆորումի ընթացում անդրադարձ կկատարվի նաև  մերօրյա ցեղասպանություններին ու այն անմեղ մարդկանց, ովքեր տուժում են այդ ողբերգական դեպքերից: «Վերջին մեկ տարին լի էր բազմաթիվ իրադարձություններով, որոնցից, թերևս, երկուսը հարկ է առանձնացնել. ՄԱԿ-ը դեկտեմբերի 9-ը հռչակեց ցեղասպանությունների զոհերի հիշատակման օր, իսկ երկրորդ մեծագույն նվաճումը  ցեղասպանագետների հետ տարված մեծածավալ ու արդյունավետ աշխատանքներն են: Մենք դադարեցինք Հայոց ցեղասպանության վերաբերել որպես ողբերգության», – ընդգծեց  Վիգեն Սարգսյանը։

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը հիշեցրեց՝  որ այս տարի Երևանում կանցկացվի «Ավրորա» մրցանակաբաշխությունը: Դրա նպատակն է   ցեղասպանության հանցագործության վերապրողների իրավունքները պաշտպանել  պաշտպանության միջազգային հարթակներում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ