15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Արխիվ

Այս երեք վրացուհիները գրավել են համացանցը /վիդեո/

Այս երեք վրացուհիները երբ այս տեսանյութը համացանցում էին տեղադրում, չէին պատկերացնում, թե ինչ հաջողության են հասնելու։ Մի օր նրանք գյուղի իրենց զբոսանքը նկարահանեցին ու համացանցում տեղադրեցին։ Որքան մեծ էր նրանց զարմանքը, երբ իրենց կատարումը մեծ հաջողություն ունեցավ։ Այսօր աղջիկները խումբ են եւ համերգներ են տալիս Վրաստանի քաղաքներում։  

Արոնյանը հաղթեց

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանն առաջին հաղթանակը տարավ աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում: Մեր շախմատիստը հաղթել է  աշխարհի նախկին չեմպիոն, բուլղարացի Վեսելին Թոփալովին: Լեւոն Արոնյանը բավական ակտիվ սկսեց պարտիան եւ արդեն միջնախաղում երկու զինվորի առավելություն ստացավ: Այսպիսով՝ Արոնյանը, վաստակելով 2 միավոր, հավասարվեց մրցաշարի առաջատարներ Վիշվանաթան Անանդին եւ Սերգեյ Կարյակինին: Հաջորդ  4-րդ  մրցափուլում մեր շախմատիստը սևերով կմրցի Ռուսաստանը […]

Գուգարաց թեմի առաջնորդանիստում հրավիրվել է հոգևոր դասի հանդիպում Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հետ:

Գուգարաց թեմի առաջնորդանիստ Սբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու դահլիճում, նախագահությամբ թեմակալ առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, տեղի ունեցավ թեմի հոգևոր դասի հանդիպումը Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հետ: Նախորդ տարիներին նույնպես թեմում պարբերաբար կազմակերպվել են նմանատիպ հանդիպումներ, որոնց նպատակն է ամրացնել համագործակցությունը մարզպետարանի, համայնքապետերի և թեմի միջև, ապահովել փոխադարձ աջակցություն թեմական հասարակական, քարոզչական, կրթական գործունեության և առկա […]

Ինչո՞ւ է հապաղում Ադրբեջանը /վիդեո/

«Պատերազմի հավանականություն չկա, որովհետև Ադրբեջանը, եթե իմանար, որ կարող է արդյունք գրանցել՝ վաղուց պատերազմ կսկսեր: Ադրբեջանը արհեստական լարվածություն է ստեղծում: Մի հին ասացվածք կա. ցուլին ամորձատում են, բայց երկար ժամանակ իրեն ցուլ է զգում: Հին Ադրբեջանը վաղուց չկա»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» ՀԿ անդամ Սեյրան Չիլինգարյանը: Չիլինգարյանը վստահ է, որ մեր […]

Կիտրոնի կեղեւի 5 օգտակար հատկությունները

1. Կեղեւն օգնում է պահպանել ոսկրերի ամրությունը: Այն պարունակում է մեծ քանակությամբ կալցիում եւ վիտամին C, որոնք նպաստում են ոսկրային հյուսվածքի ամրապնդմանը: Կեղեւն օգնում է կանխել այնպիսի հիվանդությունների զարգացումը, ինչպիսիք են օստեոպորոզը, հոդային ռեւմատիզմը եւ բազմակի արթրիտը: 2. Կեղեւն օգնում է նվազեցնել օքսիդատիվ սթրեսը` բիոֆլավանոիդների (վիտամին P) բարձր պարունակության շնորհիվ: 3. Օրգանիզմում կան թունավոր նյութեր, […]

Կմշակվի «Վերնիսաժի» բարեկարգման և արդիականացման նախագիծը

Այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է գլխավոր ճարտարապետին, ինչպես նաև «Երևաննախագիծ» ՓԲԸ-ին «Վերնիսաժ»-ի տարածքի վարձակալի հետ քննարկել այդ հատվածի վերակառուցման ծրագիրը՝ հնարավորին սեղմ ժամկետում ներկայացնելով բարեկարգման և արդիականացման նախագիծ. «Վերնիսաժը Երևանի այն հատվածներից է, որը բազմաթիվ զբոսաշրջիկների հնարավորություն է տալիս պատկերացում կազմել մեր քաղաքի մասին: Եվ այստեղ պետք են […]

Մենք չենք մոռանա 1915թ. Հայոց ցեղասպանությունը. Աթենքում կայացել են հայ-հունական բարձր մակարդակի բանակցությունները

Նախագահ Սերժ Սարգսյանը Հունաստանի Հանրապետության Նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Հունաստան: Մինչ բարձր մակարդակի բանակցությունները, Սերժ Սարգսյանը Աթենքում ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել: Հունաստանի Նախագահի նստավայրում ՀՀ Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո նախագահներ Սերժ Սարգսյանը և Պրոկոպիս Պավլոպուլոսը առանձնազրույց են ունեցել: ՀՀ Նախագահը և Պրոկոպիս Պավլոպուլոսը, […]

Էլինար Վարդանյանը հրավեր չի ստացել

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը դեռեւս Վարդան Օսկանյանից հրավեր չի ստացել՝ անդամակցելու վերջինիս նորաստեղծ կուսակցությանը: «Այս պահին, ես պարոն Օսկանյանից հրավեր չունեմ, հրավեր լինելու դեպքում կքննարկեմ հարցը: Որևէ բան չեմ բացառում»,- լրագրողների հետ զրույցում այսօր ասել է Էլինար Վարդանյանը: Պատգամավորը նշել է, որ ողջունում է Վարդան Օսկանյանի կուսակցություն հիմնելու որոշումը, որովհետև կարծում է, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ