28 Հունիսի, Ուրբաթ, 2024
KFC

Արխիվ

«Երբևէ որևէ մեկը նման բան չի հայտարարել». Գագիկ Մելիքյան

Այսօր՝ ՀՀ Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը հայտարարեց, որ երբևէ որևէ մեկի կողմից չի եղել հայտարարություն, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը դուրս է գալու քաղաքական գործընթացներից: Գ. Մեիքյանը պատասխանելով հարցին, թե  Սերժ Սարգսյանի ելույթն արդյո՞ք խոսում է այն մասին, որ նա չի պատրաստվում հեռանալ 2018 թվականին սպասվող նախագահական ընտրություններից հետո.  «Որևէ մեկը երբևէ […]

Էրդողանն Ադրբեջանում կանդրադառնա ղարաբաղյան հակամարտության հարցին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 18-ին պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան, որտեղ նրա եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախագահությամբ կանցկացվի «Թուրքիա-Ադրբեջան. բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի» 5-րդ նիստը: Ինչպես նշում է թուրքական մամուլը, ի թիվս այլ հարցերի, կանդրադառնան նաեւ տարածաշրջանային հարցերին, մասնավորապես` Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Նշվում է նաեւ, որ Էրդողանի այցի շրջանակներում նախատեսվում է նաև մի […]

Բանակցությունները դեռ շարունակվում են

Այսօր ՀՀ Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ  ՀՀԿ-­ ՀՅԴ բանակցությունները դեռ շարունակվում են: «Բանակցությունների արդյունքի հրապարկման վերջնաժամկետ չի նշվել: Առանձին քաղաքական գործիչներ առանձին խոսակցություններ են տարել, բայց վերջնաժամկետ չի սահմանվել: ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ Դաշնակցության հետ համագործակցելու համաձայնություն կա: Առաջիկայում բոլոր այդ […]

Այս տարի մայրաքաղաքում շահագործման կհանձնվի ևս 2 շախմատի դպրոց

Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության շրջանակում հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում է հսկողությունը քաղաքապետարանի ենթակայության նախադպրոցական, հանրակրթական և մշակութային հաստատությունների ջեռուցման և ջրամատակարարման համակարգերի նկատմամբ: Հատկանշվել է, որ կրթամշակութային հաստատություններում ապահովված է անհրաժեշտ ջերմային ռեժիմը և ապահովված է բնականոն ուսումնական գործընթացը: Զեկուցվել է նաև որ շարունակվում են անակնկալ ստուգայցերը քաղաքապետարանի ենթակայության հանրակրթական դպրոցներ և մանկապարտեզներ: […]

Երեխաների մոտ քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է

Քաղցկեղով հիվանդ երեխաների ծնողների միջազգային կոնֆեդերացիայի առաջարկով 2002 թվականից փետրվարի 15-ին ամեն տարի նշվում է Երեխաների մոտ քաղցկեղի դեմ պայքարի միջազգայինօրը: Այս նախաձեռնության նպատակն է հասարակության ուշադրությունը հրավիրել երեխաների քաղցկեղով հիվանդացության խնդիրներին, կազմակերպել դրամային միջոցների հավաք՝ քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը աջակցելու նպատակով: Հայտնաբերել քաղցկեղը հիվանդ երեխայի մոտ դժվար է նույնիսկ մանկաբույժի համար: Այդ իսկ պատճառով շատ է կարևորվում ծնողների […]

Ռամզան Քադիրովն արգելել է աբորտը Չեչնիայում

Չեչնիայում մոտ ժամանակներս ամբողջովին կարգելվեն աբորտները։ Երկրի ղեկավար Ռամզան Քադիրովն արգելել է երկրում աբորտը։ Օրենքն ուժի մեջ կմտնի արդեն այս տարվա վերջին։ Հարկ է նշել, որ Չեչնիայում գրեթե աբորտ չեն անում՝ նրանց կրոնը դա թույլ չի տալիս։ Իսկ հիմա արդեն օրենքն էլ կարգելի դա անել։ Հարկ է նշել, որ անձամբ Քադիրովը 9 երեխա ունի՝ 3 […]

2,6 անգամ աճել է

442 մարդ զոհված և 9226 տուժած, 2015 թվականին հանրապետությունում արձանագրվել է 15 հազար արտակարգ դեպք և պատահար, այս թվերը ներկայացրել է այսօր ՀՀ ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, փրկարար ծառայության գնդապետ Հովհաննես Խանգելդյանը: 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ՝ արտակարգ դեպքերն աճել են 2927-ով ՝24,2 տոկոս: Անցած տարի մեծ թիվ են կազմել տեխնածին արտակարգ պատահարներըԴրանց զ\ոհ է […]

Սերժ Սարգսյանը պատասխանել է Լևոն Տեր-Պետրոսյանին /վիդեո/

Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը գտնում է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը  իր ելույթով պատասխանել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, թե եթե ուզում եք լավ ապրել, ուրեմն պետք է Արցախի հարցը լուծվի: Այս մասին  Լարիսա Ալավերդյանը խոսեց այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ: «Գործող նախագահը պատասխանեց, որ Հայաստանի բարեկեցության խնդիրը այդ հարցից չի […]

ԱԺ էթիկայի հանձնաժողովը քննում է Շուշան Պետրոսյանի հարցը

Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովի այսօրվա նիստի օրակարգում ԱԺ «Հանրապետական» խմբակցության  պատգամավոր Շուշան Պետրոսյանի հարցն է քննարկվում: Շուշան Պետրոսյանն ինքը ներկայացել  է քննարկմանը: Հիշեցնենք, որ պատգամավորի դեմ հանձնաժողով դիմում ներկայացրել էր Հայաստանի հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը` որպես հիմք ներկայացնելով պատգամավորի ֆեյսբուքյան գրառումներից մեկը: Հիշեցնենք, որ ֆեյսբուքյան օգտատեր Գայանե Շահինյանը կարծիք էր  հայտնել, […]

Այս անգամ նախագահի խոսքը գործ կդառնա, թե ոչ

Ինչպես արդեն հայտնել ենք , փետրվարի 12-ին Սերժ Սարգսյանը նախագահական նստավայրում հյուրընկալել էր օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար կազմի ներկայացուցիչներին, ապա բավական կոշտ ելույթ էր ունեցել Սահմանադրության փոփոխությունների կենսագործման վերաբերյալ: Քննարկումները նախագահի ելույթի վերաբերյալ հանգստյան օրերին լրատվամիջոցների առաջնորդողներն էին : Ինչ ասվեց Սերժ Սարգսյանի ուղիղ խոսքում եւ ինչ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ