Այս փոքրիկը սովից հյուծվել էր․ 2 ամիս անց նա լրիվ ուրիշ տեսք ունի /ֆոտո/

Այս փոքրիկի ծնողները փողոց էին նետել երեխային, քանի որ, նրանց կարծիքով, նա «կախարդ էր»։ Երեխային գտավ դանիացի Անյա Լովենը։ Փոքրիկը սովից ու ծարավից հյուծված էր ու կեղտոտ։ Կինը նրան Հոուպ անվանեց, որն անգլերեն նշանակում է՝ հույս։



Երբ երեխային հիվանդանոց տարան, նրան ամենօրյա արյան ներարկումներ էին անում՝ հեմոգլոբինը բարձրացնելու համար։ Կինը երեխայի լուսանկարը հրապարակեց համացանցում եւ օգնություն խնդրեց։ Ով աշխարհից 2 օրում փոքրիկի համար մեկ միլիոն եվրո փոխանցեցին։ Եւ այսօր՝ երկու ամիս անց, փոքրիկն ուղղակի կերպարանափոխվել է, նա առողջ է, երջանիկ տեսք ունի։
Երեխան այժմ մանկատանն է, որը հիմնել էր Անյան ամուսնու հետ։ Նա բնածին արատ ունի եւ շուտով կվիրահատվի։ Անյան ասում է՝ դա թեթեւ վիրահատություն է, եւ ամեն ինչ լավ կանցնի։