05 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

Արխիվ

Պարգևատրել են Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի հետևանքների վերացման աշխատանքներին մասնակցած վետերեանները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր պարգևատրել է Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի հետևանքների վերացման աշխատանքներին գործուն մասնակցություն ունեցած Հայաստանի Հանրապետության մի խումբ քաղաքացիների: Ողջունելով ներկաներին՝ կառավարության ղեկավարը նշել է. «Այսօր լրանում է աշխարհի խոշորագույն տեխնածին աղետներից մեկի` Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի 30-րդ տարելիցը: Հազարավոր մարդիկ մասնակցեցին Չեռնոբիլի ատոմակայանի վթարի հետևանքների վերացման աշխատանքներին, այդ թվում նաև՝ Հայաստանի քաղաքացիներ: Աշխատանքներին մասնակցած մեր ավելի քան […]

Թերացել են /վիդեո/

Այսօր ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, անդրադառնալով ՀՀ  նախագահի վերջին հարցազրույցին, ասաց. ‹‹Այն ուղերձները, որոնք հնչել են, լայն շրջականակներ են ներառում: Դա ուղղված էր ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային հանրությանը››: Կորյուն Նահապետյանն անդրադարձավ նաև  այսօր Սերժ Սարգսյանի հրամանագրերով աղմկահարույց պաշտոնանկությունների շարքին: Իրենց պաշտոններից ազատվել են բարձրաստիճան զինվորականներ, ինչով է […]

Նախագահը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու […]

Ապրիլի 27-ին` ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Ապրիլի 27-ին` ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, հոգեբան Սամվել Խուդոյանը և Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը: Թեմա՝ քաղաքային տրանսպորտից օգտվելիս սպառողների իրավունքները որքանո՞վ են պաշտպանված, քաղաքային տրանսպորտի դժբախտ պատահարի դեպքում հասարակությունը ինչպիսի՞ հոգեբանական վարքագիծ պետք է դրսևորի, արհեստականորեն հոգեբանական խուճապից զերծ մնալու համար համապատասխան մարմիների և ԶԼՄ-ների մասնագիտական դրսևորման կարևորությունը:

Հովհաննես Սահակյանը խոսեց պաշտոնակնությունների մասին

«Պաշտոնանկությունների  հետ կապված՝ պիտի ասեմ՝ հստակ ինֆրոմացիայի չեմ տիրապետում, բայց եթե կան թերացումներ, կան խնդիրներ, ապա պաշտոնանկություններով երբեմն խնդիրները լուծվում են»,- ԱԺ-ում  լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը՝ անդրադառնալով այսօր տեղի ունեցած պաշտոնանկությունների շարքին: Լրագրողները դիտարկում ներկայացրին՝ նշելով, որ բարձրաստիճան պաշտոնյաները երբեմն պաշտոնանկ են արվում, բայց պատասխանատվության չեն ենթարկվում, ինչպես […]

ԼՂՀ ՊՆ-ն ներկայացրել է հակառակորդի կողմից Մարտակերտի և Մատաղիսի արկակոծման հետևանքները /ֆոտո/

Անցած գիշեր, հակառակորդը, օգտագործելով իր զինանոցում առկա գրեթե բոլոր հրետանային զինատեսակները, արկակոծման է ենթարկել ոչ միայն մարտական հենակետերը, այլև Մարտակերտ և Մատաղիս խաղաղ բնակավայրերը։ ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը ստորև ներկայացում է խաղաղ բնակավայրերի նկատմամբ ադրբեջանական զինուժի իրականացրած վայրագությունների փաստացի ապացույցները:  

Ցեղասպանության 101-րդ տարելիցը Բեռլինում. գերմանահայերն սպասում են հունիսի 2-ին /ֆոտո/

Այս տարի Հայոց Ցեղասպանության տարելիցը Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում սկսեցին ակտիվ հայ երիտասարդները: Բրանդենբուրգյան դարպասների դիմաց նրանք մեծ շրջան էին կազմել և լռել: Նրանց լուռ ու խաղաղ ցույցի մեկնարկը հոգևոր խոսքն էր. Տեր Գնել քահանա Գաբրիելյանը տերունական աղոթքն արեց, այնուհետև հնչում էր միայն երաժշտություն: Տպավորիչ և խոսուն էին երիտասարդների հագուստը և կարճ գրությունները: Ինչպես հաղորդում է […]

Կազիմիրովը բավական հետաքրքիր մանրամասներ է ներկայացնում ԼՂ շուրջ

«Կազիմիրովն իր վերջին հարցազրույցում բավական հետաքրքիր մանրամասներ է ներկայացնում կրակի դադարեցման մասին 1994 թվականին ստորագրված համաձայնագրի վերաբերյալ։ Ռուս դիվանագետը նշում է, որ Ալիևի վարչակազմը ստիպված է եղել նման փաստաթուղթ ստորագրել, քանի որ «վտանգ կար», որ հայերը կհասնեն Քուռ գետի ափ։ Ժամանակին ես շատ եմ հետաքրքրվել այդ օրերի զարգացումներով, հարցուփորձ արել Արցախի այն ժամանակի քաղաքական ու […]

Աստված մեծ է Հասմիկը փրկվեց/վիդեո/

«Աստված մեծ է. սպասում ենք լավ լուրերի: Խոսելու ցանկություն չկա, բայց գիտենք, որ Հասմիկի վիճակը կայուն է: Մոտը մտնելու հույս ունենք»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունից տուժած Հասմիկ Մելքոնյանի հարազատը՝ Ժանետա Սարգսյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

Քաղաքապետը տեսակցել է ավտոբուսի պայթյունից տուժած 2 դեռահասներին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, տեղեկացել Երևանում ավտոբուսի պայթյունից տուժած 2 դեռահասների՝ Էդգար Գասպարյանի և Ռոլանդ Խոջայանի առողջական վիճակի մասին: Քաղաքապետին ներկայացնելով Էդգարի և Ռոլանդի առողջական վիճակը` «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը նշել է, որ այժմ այն կայունացել է: Տարոն Մարգարյանը զրուցել է Էդգարի և Ռոլանդի հետ, առողջություն ու շուտափույթ ապաքինում է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ