07 Հունվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Սիրիայի կողմից կրկին հրթիռներ են ընկել Թուրքիայի տարածք

Սիրիայի հետ սահմանամերձ թուրքական Քիլիս նահանգի համանուն քաղաքի տարածքում այսօր վաղ առավոտյան 2 հրթիռ է ընկել:

Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` Սիրիայի տարածքից արձակված հրթիռներն ընկել են առանձնատների թաղամասում` տներին հարակից հողամասերում, ինչի հետևանքով զոհեր և վիրավորներ չեն գրանցվել:

Աղբյուրը նշում է, որ քաղաքացիները առաջին հրթիռի պայթյունից հետո ահազանգել են ոստիկանություն: Իսկ երկրորդ հրթիռն ընկել է դեպքի վայրում ոստիկանական ստորաբաժանումների կողմից կատարվող ուսումնասիրության ժամանակ:

Նշենք, որ վերջին շրջանում հաճախակի են Սիրիայի տարածքից հրթիռներ ընկնում թուրքական հարակից Քիլիս նահանգի վրա: Սիրիայի այն հատվածը, որտեղից պարբերաբար հրթիռներ են արձակվում Քիլիսի վրա, գտնվում է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության վերահսկողության տակ:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ