15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Թատրոնից գողացել են Արցախի օգնության համար նախատեսված հանգանակության արկղը

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօր.-ի 176 հոդվածի 2-րդ մասի (կողոպուտ, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից) հատկանիշներով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի շենքից կատարված առանձնակի խոշոր չափի գողության փաստով:

Անհայտ անձը կամ անձինք թատրոնի կաբինետներից մեկից հափշտակել են Արցախի Հանրապետության օգնության համար նախատեսված հանգանակության արկղը, որի մեջ եղել է 2 մլն 500 հազարից մինչև 3 մլն ՀՀ դրամ, ինչպես նաև համակարգիչներ:

Ոստիկանության Կենտրոնական բաժինն ու քննչական բաժինը ձեռնարկում են անրաժեշտ օպերատիվ քննչական և համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ