Մեծ փոթորիկ կլինի. «Թալիշ» ջոկատի հրամանատար
«Մենք մեր դիրքերում կանգնած ենք, հրետանային պատերազմ է գնում: Կան մարդիկ 60-65 տարեկան են գնացել են դիրքեր, պատրաստ են, միայն թող Աստված զորություն տա, մեր պայքարը արդարացի է»,- Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Թալիշ» ջոկատի հրամանատար Վանիկ Օհանյանը:
«Իմ տեսակետով այս պահին օրհասական մենակության մեջ ենք գտնվում, մենք պետք է դասեր քաղենք ու հույսը մենակ մեր վրա պետք է դնենք, ժողովրդի համախմբումը մեզ կփրկի»,-ընդգծում է հրամանատարը:
Անդրադառնալով պաշտպանության համակարգում նախագահի հրամանագրով իրականացված պաշտոնանկություններին` Օհանյանն ասաց. «Տեղյակ եմ պաշտոնանկությունների մասին, բայց դա որևէ բան չի փոխում, օրհասական պահին պաշտոնանկությունը մեզ որևէ բան չի տալիս: Սա է խնդիրը»:
Բանակցային գործընթացին վերադառնալու հավանականությանը հրամանատարն արձագաքում է. «Բանակցություններ կլինեն անպայման, անկախ ամեն ինչից այդպես չի կարող շարունակվել: Եթե հանկարծ ու հանկարծ դարձավ անկառավարելի, մեծ փոթորիկ կլինի, աշխարհում, քանի որ մենք Նոյի հետնորդներն ենք»: