02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Արխիվ

Հայկական պատվիրակությունն ակտիվ աշխատանք է տարել

ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանն այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպմանն անդրադարձավ նախօրեին ԵԽԽՎ-ում քննարկված երկու հակահայկական զեկույցներին, որոնցից մեկը մերժվեց, մյուսն ընդունվեց։ Նա նշեց, որ երկու օր էր՝ կային նախանշաններ, որ այդպես էլ լինելու։ «Կար ցանկություն հավասարակշռություն պահելու»,- ասաց նա: Խոսելով երկրորդ՝ ընդունված բանաձեւից, բանախոսն ասաց, որ թեեւ հայտարարվեց, […]

Էդուարդ Շարմազանովը հեռախոսազրույցներ է ունեցել Բալթյան երկրների իր գործընկերների հետ

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հայատան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հունվարի 27-ին հեռախոսազրույցներ է ունեցել Լատվիայի Հանրապետության Սաեյմայի փոխխոսնակ, ԵԽԽՎ-ում Լատվիայի պատվիրակության ղեկավար Ինես Լիբինա-Էգների, Լիտվայի Հանրապետության Սեյմասի Լիտվա-Լեռնային Ղարաբաղ բարեկամության խմբի ղեկավար, ԵԽԽՎ-ում Լիտվայի պատվիրակության անդամ Դալիա Կուոդիտեի եւ Էստոնիայի Հանրապետության Ռիիգիկոգուի Էստոնիա-Հայաստան ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմից: ԱԺ փոխնախագահը բարձր […]

Մայրաքաղաքում ծնվել է 403 երեխա

Հունվարի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 41892 քաղաքացի: Նույն ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 403 երեխա՝ 193 տղա, 210 աղջիկ: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը:

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին

Հունվարի 27-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին: Հանդիպմանը քննարկվեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ ընթացող բանակցային գործընթացը, նախարար Նալբանդյանը Հերբերտ Զալբերին ներկայացրեց նախորդ ամիս Բեռնում տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքները: Հերբերտ Զալբերը վերահաստատեց Եվրոպական միության աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված հիմնահարցի բացառապես […]

Ո՞ւմ շահերից է բխում ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունը. Բեքարյանը մեկնաբանեց

«ԵԽԽՎ-ն այն կառույցն է, որի լիիրավ անդամ ենք մենք և մենք չունենք կամ պիտի չունենանք որևէ բարիկադավորման խնդիր այդ կառույցի հետ»,-այսօր՝ հունվարի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով՝ ԵԽԽՎ-ում ընդունված և չընդունված երկու հակահայկական զեկույցներին  ասաց  «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ ղեկավար, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Բերքայանը: Լրագրողի հարցին, թե արդյոք պե՞տք էր, որ տապալված զեկույցներից […]

Գեներալ Մանվելը շնորհավորել է

Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների եւ իմ անունից շնորհավորում եմ հայ ազգին ու հայոց պետականությանը Բանակի օրվա կապակցությամբ: Մեր ժողովրդի ու պետականության նորագույն պատմության մեծագույն ձեռքբերումներից մեկը Հայոց բանակն է, որը կազմավորվեց ու կայացավ երկրի եւ ժողովրդի համար չափազանց դժվար ժամանակահատվածում, Երկրապահ կամավորական ջոկատների հենքի վրա` կազմավորմանն […]

Իսրայելը Թուրքիային մեղադրել է «Իսլամական պետության» հետ նավթի առևտրի մեջ

Պաշտոնական այցով Հունաստանում գտնվող Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յալոնը Թուրքիային ուղղված լուրջ մեղադրանք է ներկայացրել: Թուրքական «Zaman» թերթի կայքի տեղեկացմամբ՝ իր հույսն պաշտոնակցի՝ Պանոս Կամմենոսի հետ հանդիպումից հետո Յալոնը պատասխանել է լրագրողների հարցերին, գրում է Ermenihaber.am-ը: «Ինչպես գիտեք՝ շատ երկար ժամանակ ԻՊ-ը վայելել է նավթի դիմաց Թուրքիայից ստացած գումարները: Հույս ունեմ, որ սրան շուտով վերջ […]

Նոր նշանված տղա է, ո՞ւր պետք է գնար. 25 ամյա Վրեժը անհայտ կորել է

«Հունվարի 14-ի երեկոյան Վրեժը տանից  դուրս է եկել` ընկերոջ տուն գնալու համար: Հետո, որ չի եկել տուն  ծնողները անհանգստացել են: Պարզվել է, որ ընկերոջ տուն էլ  չի գնացել: Տնից ուրախ-ուրախ դուրս է եկել ու կորել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում խոսելով հունվարի 14-ից անհայտ կորած 25 ամյա Վրեժ Օհանյանի մասին ասաց Սյունիքի մարզի Անգեղակոթ համայնքի ղեկավար Արմեն […]

ՀՀ առաջին նախագահի կյանքին վտանգ չի սպառնում

Ս.թ. հունվարի 26-ին Լևոն Տեր-Պետրոսյանը Գլենդեյլի Մեմորիալ Հիվանդանոցում հետվիրահատական ստուգման է ենթարկվել բուժող բժիշկներ Պետար Վուկասինի և Գալուստ Յուքարի կողմից: Վերջիններս գոհունակություն են հայտնել Տեր-Պետրոսյանի ապաքինման ընթացքի վերաբերյալ և հավաստիացրել, որ առաջիկա 20 տարիների ընթացքում ՀՀ Առաջին նախագահի կյանքին և աշխատունակությանը որևէ վտանգ չի սպառնում: Տեր-Պետրոսյանը պատրաստվում է Երևան վերադառնալ 2-3 շաբաթից:

Ազատության հրապարակում ոգելից խմիչք են օգտագործել. ոստիկանություն

2016 թ. հունվարի լույս 27-ի գիշերը, ժամը 1.15-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժին հեռախոսային ահազանգով դիմած քաղաքացի Թինա Ն. -ն հայտնել է, որ Ազատության հրապարակում, Թումանյանի արձանի մոտ տեղադրված վրանում, մի խումբ անձինք օգտագործում են ոգելից խմիչքներ և բարձրաձայն հայհոյում: Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը: ՀՀ ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկել ահազանգով ստացված տեղեկությունները  ստուգելու նպատակով: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ