04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Արխիվ

Խոշոր հրդեհ` Անդրանիկի փողոցում /ֆոտո/

Հունվարի 29-ին, ժամը 15.55-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի  Անդրանիկի փողոցի թիվ 32 շենքի 10-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ օպերատիվ ծումբը, ՃԿԱԿ ԱԻԱԽ-ն, երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 39 բնակարանում (սեփականատեր Ա. Մ.): […]

Հայաստանն աշխատում է ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները խորացնելու ուղղությամբ. Ստոլտենբերգի զեկույցը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը հրապարակել է իր ամենամյա՝ 2015 թվականի զեկույցը, որում կան հիշատակումներ նաև Հայաստանի մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, զեկույցում մասնավորապես նշվում է, որ Հայաստանն աշխատում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ հարաբերությունները խորացնելու ուղղությամբ՝ սեփական փորձառությամբ կիսվելու և համատեղ մասնագիտական վերապատրաստման նախաձեռնություններ իրականացնելու միջոցով: Հիշատակվում է, թե ինչպես նախորդ տարի Ուժեղացված պաշտպանության կրթական […]

Արդյո՞ք իշխանությունը պատրաստվում է ականջալուր լինել. Հրայր Թովմասյանի արձագանքը /վիդեո/

«Ընտրական օրենսգրքի նախագիծը հաջորդ շաբաթ որոշակի հրապարակայնություն կստանա»,-այսօր  Կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնեց ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը: Դիտարկմանը, թե ընդդիմադիր ուժերն այդպես էլ չմասնակցեցին քննարկումներին, Թովմասյանը պատասխանեց. «Ասում են` կիսատ եփած ճաշը լավ չի, որ հրամցվի, կա խնդիր, պետք է հասկանալ այդ ամբողջ պրոցեսները, իրացնել Սահմանադրությունը, որից հետո քաղաքական ուժերի հետ քննարկումներ կլինեն»: Հարցին, […]

Ռուսաստանում խոզագրիպի հետեւանքով զոհերի թիվը հասել է 126-ի

Ռուսաստանում խոզագրիպը՝ H1N1 վարակը շարունակում է մոլեգնել, այս վիրուսից գրանցված մահերի թիվը հասել Է 126-ի: Այդ մասին այսօր լրագրողներին հայտնել է ՌԴ առողջապահության նախարարության հանրային առողջության եւ հաղորդակցումների դեպարտամենտի տնօրեն Օլեգ Սալագայը։ «Ներկայում հաստատված է գրիպի վիրուսից 126 մարդու մահը»,- ասել է նա:

Խորհրդակցություն՝ փոխառությունների վերադարձման և գարնանացանի աշխատանքների վերաբերյալ

Հունվարի 29-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հրավիրել է խորհրդակցություն՝ ԱՀ գյուղատնտեսության ևֆինանսների նախարարների, «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի» տնօրենի, հանրապետության շրջվարչակազմերի և միշարք համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցության մասնակիցները քննարկել են հիմնադրամի նկատմամբ համայնքներիկողմից կուտակված ֆինանսական պարտավորությունների մարման գործընթացի կարգավորման և գյուղատնտեսության ոլորտում առաջիկաանելիքների հստակեցման հարցերը: Այս մասին հայտնում են ԼՂՀ կառավարության լրատվական ծառայությունից: Կառավարության […]

ԵՄ ծրագրերով հատկացված դրամաշնորհից առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Եվրոպական Միության ծրագրերի շրջանակներում հատկացված դրամաշնորհի գումարներից առանձնապես խոշոր չափերի գումար յուրացնելու դեպքի առթիվ։ Այս մասին տեղեկացնում է քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից: ՀՀ քննչական կոմիտեում ստացվել են Եվրոպական Միության պատվիրակության ֆինանսական, պայմանագրային և աուդիտի բաժնի կողմից իրականացված ստուգման արդյունքները, որոնց համաձայն՝ ԵՄ […]

Սեյրան Օհանյանն ընդունել է ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետին

ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի գլխավորած պատվիրակության` Հայաստանի Հանրապետություն կատարած այցի (2016թ. հունվարի 27-29-ը) շրջանակներում հունվարի 29-ին ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետին ընդունել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը և ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունը: […]

Հայաստանում «զիկա» վիրուս չկա

Այսօր Առողջապահության նախարարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը հերքեց լրատվամիջոցներում տարածված այն լուրերը, թե պատվաստանյութը կասկածելի է եղել: «Մեր պատվաստանյութերից 400 դեղաչափ դեռ մնացել է: Մարդիկ հրապարակումներից հետո հրաժարվում են պատվաստելուց»,- մտահոգություն հայտնեց նա ու հավաստիացրեց՝ ոչ մեկի մոտ հետպատվաստային խնդիր չի առաջացել: Անդրադառնալով հարցին` որքանո՞վ է […]

Զորի Բալայանի «Հաղթելով մահին» վեպի շվեդերեն հրատարակության շնորհանդեսը Ստոկհոլմում

Հունվարի 28-ին Ստոկհոլմի թագավորական զինապալատ-թանգարանում տեղի ունեցավ հայ անվանի մտավորական, գրող, հրապարակախոս Զորի Բալայանի «Հաղթելով մահին» վեպի շվեդերեն հրատարակության շնորհանդեսը` հեղինակի մասնակցությամբ։ Միջոցառմանը ներկա էին Շվեդիայի թագավորական արքունիքի անդամներ, խորհրդարանի պատգամավորներ, Ստոկհոլմում հավատարմագրված դեսպաններ, քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, կրոնական և մշակութային հաստատությունների ղեկավարներ, մամուլի ներկայացուցիչներ, հայ համայնքի անդամներ։ Բացման խոսքով հանդես եկավ Հայաստանում Շվեդիայի նախկին դեսպան […]

Առաջիկա շաբաթ և կիրակի օրերին պոլիկլինիկաներում կսահմանվի հերթապահություն

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ առաջիկա շաբաթ և կիրակի օրերին՝ հունվարի 30-ին և 31-ին, քաղաքապետարանի ենթակայության ամբուլատոր-պոլիկլինիկական բոլոր հաստատություններում կսահմանվի հերթապահություն՝ առավոտյան ժամը 10:00-ից մինչև 17:00-ն: Այս մասին հայտնում են քաղաքապետարանի լրատվական ծառայությունից:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ