16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Արխիվ

ՀՀ նախագահը Բրյուսելում մասնակցում է ԵԺԿ գագաթնաժողովին

Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Բրյուսելում մասնակցում է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին: Այն վարում է ԵԺԿ Նախագահ Ժոզեֆ Դոլը: Գագաթնաժողովին մասնակցում են Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահներ Դոնալդ Տուսկն ու Ժան-Քլոդ Յունկերը, ԵՄ անդամ և Արևելյան գործընկերներ երկրներից ԵԺԿ-ին անդամակցող կուսակցությունները ներկայացնող պետությունների և կառավարությունների ղեկավարները: Նախատեսվում է, որ […]

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածվածությունը մարզերում ավելի բարձր է. բժիշկ- համաճարակաբան

Այսօր «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածվածությունը, կանխարգելման ու իրազեկման աշխատանքները Գեղարքունիքի մարզում» թեմայով քննարկման ժամանակ ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի համաճարակաբանական հսկման բաժնի բժիշկ- համաճարակաբան Վարդան Արզաքանյանը հայտնել, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ վարակակիրների թվով առաջին տեղում է Շիրակի մարզը, ապա Լոռին,  հետո` Գեղարքունիքը: «Երևանը զիջել է այս առումով Հայաստանի մարզերին, իսկ ինչու այդ մարզերում, նման հարց կառաջանա, դա աշխատանքային […]

Մարտի 18-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Մարտի 18-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն մանկաբարձ-գինեկոլոգ Լիլիթ Կոջոյանը, փաստաբան Մարինե Ֆարմանյանը և Արարատյան Հայրապետական թեմի Նոր Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Նշան քահանա Ալավերդյանը: Թեմա՝ Սեռով պայմանավորված հղիության ընդհատում: Մանկաբարձ-գինեկոլոգը կխոսի, թե աբորտը կնոջ կյանքում ինչպիսի առողջական խնդիրներ կարող է առաջացնել, քանի որ կանայք շատ հաճախ աբորտի են դիմում ամուսինների, […]

Աղվան Հովսեփյանը Վաշինգտոն էմեկնել

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ Վաշինգտոն, որտեղ տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Հանդիպման ընթացքում կքննարկվեն Քննչական կոմիտեի և Հետաքննությունների Դաշնային բյուրոյի միջև համագործացությունը զարգացնելու վերաբերյալ հարցերի լայն շրջանակ։ Կողմերը մասնավորապես կանդրադառնան անդրազգային կազմակերպված հանցավորության և պետական ոլորտում կոռուպցիայի դեմ […]

Ծիրանի բերքի զգալի մասը վնասվել է. Գյուղնախարարություն

Ինչպես նախապես կանխատեսվել էր, Արարատյան հարթավայրում և Տավուշի մարզի ցածրադիր գոտիներում մարտի 17-ի գիշերը գրանցվեցին բացասական  ջերմաստիճաններ: Հարթավայրում ամենացածր ջերմաստիճանները դիտվել են Զվարթնոցի (օդում` մինչև -6Օ, հողի մակերևույթին` -70) և Մերձավանի (-50 օդում, հողի մակերևույթին` -6Օ) օդերևութաբանական կայաններում: Նախնական դիտարկումների արդյունքում պարզվել է, որ ծիրանի բերքն առավել մեծ չափով վնասվել է  Էջմիածնի  և Մասիսի տարածաշրջանների […]

Երիտասարդները բնակարան ձեռք կբերեն ամենամատչելի պայմաններով

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր` մարտի 17-ին  Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ Երիտասարդ ընտանիքներին` «մատչելի բնակարան» ծրագիրը դեռևս քննարկման փուլում է. «Այսօրվա նիստում  ընդունվեց որոշում, որով բնակարան ձեռք բերելու պայմանները բարելավվեցին և այդ բարելավումը շարունակվում է և այն շարունակական բնույթ է կրելու»: Տեղեկացնենք, որ այսօր «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» […]

Անկարայի ահաբեկչական գործողության պատասխանատվությունը ստանձնել են «Քուրդիստանի ազատության բազեները»

Մարտի 13-ին  Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի Քըզըլայ շրջանում տեղի ունեցած ահաբեկչական գործողության պատասխանատվությունը ստանձնել է «Քուրդիստանի ազատության բազեներ» (TAK) խմբավորումը, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական «haberler» լրատվամիջոցի իրազեկմամբ` TAK-ը նման հայտարարություն է տարածել իր պաշտոնական կայքում: Այդ խմբավորումը համարվում է «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (ՔԲԿ-PKK) հարող թևերից մեկը: Նշյալ հայտարարությունում հաստատվել է այն փաստը, որ ահաբեկչությունն իրականացրած կին մահապարտը Սեհեր […]

25 մլն դրամ` Արտաշատի հիվանդանոցի հիմնանորոգման համար

ՀՀ կառավարությունն «Արտաշատի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի հիվանդանոցային մասնաշենքի հիմնանորոգման ընթացքում ստացիոնար բաժանմունքների տեղափոխման համար բժշկական կենտրոնի ադմինիստրատիվ մասնաշենքի տարածքային պայմանների բարելավման նպատակով Արարատի մարզպետարանին հատկացրեց 25 միլիոն դրամ: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշեց, որ ներկայում ավարտված են բժշկական կենտրոնի հիվանդանոցային մասնաշենքի նախագծման աշխատանքները, որից հետո մեկնարկելու է շինարարական աշխատանքներ իրականացնող կապալառու կազմակերպության ընտրության մրցույթը: […]

ՀՀ-ի, Վրաստանի, Իրանի և ՌԴ էներգետիկայի նախարարները կհանդիպեն Թբիլիսիում

Թբիլիսիում  ապրիլի 11-13-ին կհանդիպենք Հայաստանի, Վրաստանի, Իրանի և Ռուսաստանի էներգետիկայի նախարարները: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո տեղեկացրել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը՝ անդրադառնալով Հայաստանի տարածքով Իրանից Վրաստան գազի տարանցման մասին հարցին: «Ապրիլի 11-13-ը նախատեսվում է չորս նախարարների մակարդակով հանդիպում Վրաստանում: Տարվում են բավականին ակտիվ աշխատանքներ՝ Հայաստանն ավելի ակտիվ ներգրավվելու տարածաշրջանային ծրագրերին»,- […]

Ներկայացել է որպես բանկի աշխատակից ու գրավադրված բնակարանի առքուվաճառքի պատրվակով գումար է հափշտակել. ՀՀ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ՝ որպես բանկի աշխատակից ներկայացած անձի կողմից գրավադրված բնակարանը մատչելի տարբերակով գնելու գործընթացը կազմակերպելու պատրվակով առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու դեպքի առթիվ. տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Նախաքննությամբ իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ռ.Գալստյանը, տեղեկանալով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ