07 Հուլիսի, Կիրակի, 2024
KFC

Արխիվ

Քաղաքացիները պահանջում են ազատ արձակել Գևորգին

Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  այսօր՝ փետրվարի 24-ին, քննվում է Ամանորի գիշերը ձերբակալված, այնուհետեւ կալանավորված Գեւորգ Սաֆարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու հարցը: Դատարանի դիմաց Գեւորգ Սաֆարյանին աջակցող մի քանի տասնյակ քաղաքացիներ ակցիա են իրականացնում՝ պահանջելով ազատ արձակել նրան եւ պատժել  ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար Գեղամ Խաչատրյանին: Հիշեցնենք, որ Երեւանի Կենտրոն եւ […]

Պուտինն ու Ռոուհանին քննարկել են Սիրիայում հրադադարի վերաբերյալ ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի նախաձեռնությունները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանիի հետ: Այդ մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Հիմնական ուշադրությունը հատկացվել է սիրիական խնդրին, մասնավորապես, այն նախաձեռնությունների ու առաջարկությունների քննարկմանը, որոնք տեղ են գտել Սիրիայում մարտական գործողությունների դադարեցման վերաբերյալ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի համատեղ հայտարարության մեջ»,-նշվում է հաղորդագրության մեջ: Երկու երկրների ղեկավարները նշել են Ռուսաստանի եւ Իրանի հետագա համատեղ […]

Ինձ կկարոտեք, բայց ոչ երկար ժամանակ․ Արմեն Աշոտյան

Այսօր ԱԺ-ում լրագրողները Արմեն Աշոտյանին հարց ուղղեցին՝ եթե հնարավորություն լինի գործադիր վերադառնալ, ի՞նչ ոլորտ կնախընտրի վերջինս։ «Ես կարծում եմ, որ բավականաչափ հմուտ եմ որպեսզի կարողանամ թաքցնել այն, ինչ ուզում եմ արտահայտել»,- պատասխանեց Արմեն Աշոտյանը: «Վստահ եմ` Դուք ինձ կկարոտեք, բայց երկար չեք կարոտի, որովհետև կյանքն այնպես դասավորվեց, որ այս յոթ տարիների ընթացքում ձեզանից շատերն իմ […]

Գևորգը կշարունակի կալանավորված մնալ

Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  այսօր՝ փետրվարի 24-ին, քննվում է Ամանորի գիշերը ձերբակալված, այնուհետեւ կալանավորված Գեւորգ Սաֆարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու հարցը: Հիշեցնենք, որ Երեւանի Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ընդդիմադիր «Նոր Հայաստանի» անդամների եւ ոստիկանների միջեւ բախումներ էին տեղի ունեցել: Պատճառը տոնածառի հագուստով մայրաքաղաքի փողոցներում շրջող ակտիվիստն էր: Երեք անձ բերման էր […]

Տեղի է ունեցել Արտահանման աջակցման խորհրդի նիստ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Արտահանման աջակցման խորհրդի հերթական նիստը: Խորհրդի քննարկմանն են ներկայացվել տարբեր ընկերություններից ստացված արտահանման աջակցության մի շարք հայտեր: Մանրամասներ են ներկայացվել հայտ ներկայացրած ընկերությունների գործունեության վերաբերյալ: Ներկայացված հայտերի առնչությամբ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, ինչի արդյունքում խորհուրդը որոշել է բավարարել օժանդակություն ցուցաբերելու երկու հայտ: Նշվել է, որ այդ ընկերություններն ունեն արտահանման ներուժ […]

Ցավ ունեմ, բայց ոտքի շրջանում. Արմեն Աշոտյան

Այսօր ԱԺ-ում Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը լրագրողներին հայտնեց, որ վերջին անգամը չէ, որ լինում է խորհրդարանում: «Յոթ երկարուձիգ տարիների ընթացքում իմ զգացողությունները չեն փոխվել, պարտքի գիտակցում ունեմ անգամ վերջին օրով»,- ասաց նա: Լրագրողները փորձեցին ճշտել՝ արդյո՞ք ցավ կամ ափսոսանք զգում է Աշոտյանը պաշտոնը թողնելիս, վերջինս պատասխանեց. «Ցավ ունեմ, բայց ոտքի շրջանում»: Լրագրողները ներկայացրին […]

Ադրբեջանը Հայաստանին զենք վաճառելու համար Ռուսաստանին բողոքի նոտա է հղել

Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիեւը հայտարարել է, որ Ադրբեջանը Հայաստանին զենք վաճառելու համար Ռուսաստանին բողոքի նոտա է հղել, գրում է Vesti.Az-ը։ «Ադրբեջանի ԱԳՆ-ն Ռուսաստանի ԱԳՆ-ին նոտա է հղել հայկական կողմին 200 մլն դոլարի չափով ռազմական տեխնիկա եւ սպառազինություն վաճառելու մասին փետրվարի 10-ին ուժի մեջ մտած, Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ կնքված վարկային համաձայնագրի կապակցությամբ»,- ասել է նա՝ նշելով, […]

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Վրաստանի դեսպանի հետ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր Վարչապետը շնորհակալություն է հայտնել դիվանագետին՝ պաշտոնավարման ընթացքում հայ-վրացական միջպետական հարաբերությունների զարգացմանն ուղղված արդյունավետ աշխատանքի համար և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ: Ընդգծելով Հայաստանի և Վրաստանի միջև երկխոսության բարձր մակարդակը՝ կառավարության ղեկավարը նշել է, որ այն ամուր հիմք է փոխշահավետ […]

Հայաստանից հետ չեն կանչվել Mars-ի շոկոլադները

Նախօրեին Mars ընկերությունը 55 երկրից հետ է կանչել Հոլանդիայի Վեխել քաղաքում արտադրած իր շոկոլադները՝ դրանցում կարմիր պլաստիկի կտորի հայտնաբերման պատճառով: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից տեղեկացնում են, որ Հայաստանը նշված արտադրության շոկոլադները ներկրում է Ռուսաստանի Դաշնությունից, որը չի մտնում այդ 55 երկրների մեջ: Այդուհանդերձ, հանձնարարվել է սահմանային վերահսկողության ժամանակ ուշադրություն դարձնել խնդրին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ