Այս տարվա` հունվար-փետրվարին նախորդ` 2015 թվականի հունվար-փետրվարի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 4.7%-ով, իսկ փետվարը հունվարի նկատմամբ աճել է 9.4%-ով: Նախորդ տարվա փետրվարի համեմատ, այս տարի փետրվարի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 4.5%-ով: Ըստ Վիճակագրականպետական ծառայության տվյալների, արդյունաբերական արտադրանքի ծավալը այս տարվա հունվար-փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 9.9%-ով, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ […]
«Նաիրի» բժշկական կենտրոնում ամիսներ առաջ արտառոց դեպք գրանցվեց` դիմեց արդեն 29 շաբաթական հղիությամբ երիտասարդ մի կին, ում Մոսկվայի ուռուցքաբանության ազգային կենտրոնում մեզ դիմելուց օրեր առաջ ախտորոշել էին ձախ կրծքագեղձի քաղցկեղ: «Անմտություն կլիներ հեռացնել այդքան մեծ պտուղը: Հատկապես ծանր կլիներ կնոջ համար, քանի որ առաջին հղիությունն ավարտվել էր վիժումով»,- մեզ հետ զրույցում ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի […]
‹‹Դեռ վաղ է ասել, թե որ քաղաքական ուժը որի հետ կմիավորվի՝ ընտրություններին ընդառաջ: Բայց մի բան հայտնի է. ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն մտադիր են համատեղ մասնակցել ընտրություններին: Մյուս ուժերը՝ մասնավորապես ընդդիմադիր ուժերը շատ լուրջ անելիք ունեն այն առումով, որ առանձին վերցրած՝ նրանցից ոչ մեկը այս պահին, կարծում եմ, չունի բավարար ժողովրդականություն՝ խորհրդարանում նշանակալի տեղ զբաղեցնելու համար: Միգուցե […]
Ավարտվել է 75 ամյա կնոջ վիրահատությունը, որը գրեթե 4 ժամ է տևել: Ինչպես նախապես տեղեկացվել էր վիրահատարանում միաժամանակ աշխատել են վիրահատական մի քանի խմբեր` միկրովիրաբուժական, պլաստիկ և դիմածնոտային: ‹‹Էրեբունի» ԲԿ առաջատար բժիշկները` Արա Հայրապետյանը, Արտյոմ Իկիլիկյանը և Արամ Բորոյանը նախ վիրաբուժական մշակում են կատարել, հատուկ իմպլանտի միջոցով վերականգնել են աջ այտոսկրի կոտրվածքը: Վիրահատական մշակման են […]
Բրոկոլին հարուստ է վիտամիններով և հանքային աղերով, ինչպես նաև քրոմով, ինչը դանդաղեցնում է ծերացման պրոցեսը և ուժեղացնում է ուղեղի ֆունկցիան: Բրոկոլիի և այլ խաչածաղկավորների, օրինակ՝ կաղամբի և բրյուսելյան կաղամբի մեջ պարունակվող սուլֆորաֆանը նվազեցնում է ինֆարկտի և ինսուլտի, ինչպես նաև քաղցկեղի ռիսկը: Որոշ փորձագետներ նույնիսկ խորհուրդ են տալիս օրական երկու չափաբաժին խաչածաղկավոր բանջարեղեն ուտել: Բրոկկոլիի համային […]
ՀՀ պաշտպանության նախարարությունը, հավատարիմ մնալով մարդու իրավունքների ոլորտում քաղաքացիական հասարակության հետ կառուցողական համագործակցության, ինչպես նաև բաց ու թափանցիկ աշխատանքի իր սկզբունքներին, քաղաքացիական հասարակությանն առաջարկում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարության դրույթներից բխող գործողությունների 2017-2019թթ. ծրագրի նախագծի մշակման համար ներկայացնել առաջարկություններ: Բոլոր այն շահագրգիռ հասարակական կազմակերպությունները, որոնք ցանկություն և հետաքրքրություն ունեն իրենց ներդրումն ունենալու ՀՀ Մարդու […]
«Հայաստանում քաղբանտարկյալներ չկան»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը,-քաղբանտարկյալը նա է, ով ըստ էության դատապարտվել է բացառապես քաղաքական հայացքների համար: Մեզանում այդպիսի մեկը չկա»: Նախկին վարչապետն անդրադարձավ «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանին և նրա հետ նույն գործով դատապարտված ընկերներին: «Եթե դա լիներ Միացյալ նահանգներում՝ կներեի՞ն նրանց…»,-հարցադրում հնչեցրեց Խոսրով Հարությունյանը: Մանրամասները՝ տեսանյութում:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, ՖԻԴԵ-ի պատվավոր փոխնախագահ Վանիկ Զաքարյանին՝ ծննդյան 80-ամյակի առթիվ: «Բարձր գնահատականի է արժանի Ձեր երկարամյա գիտական և մանկավարժական գործունեությունը մաթեմատիկայի ասպարեզում: Նշանակալի է Ձեր ավանդը Հայաստանում շախմատի հանրահռչակման և զարգացման գործում: Ձեր ունեցած մեծ ներդրման վառ վկայությունն են Ձեր միջազգային համբավն ու […]