05 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Արխիվ

Դավիթ Լոքյանը վստահեցրեց…

ՀՀ Տարածքային կառավարման և  զարգացման նախարար Դավիթ Լոքյանը լրագրողների հետ հարց-պատասխանի ընթացքում անդրադարձավ այն հարցին, թե  այս ընթացքում ինչ փոփոխություններ են  եղել մարզերի, մարզպետների հետ կապված: «Բազմաթիվ խորհրդակցություններ են եղել, ինչպես ինձ մոտ, այնպես էլ վարչապետի, տրվել են հանձնարարականներ` նոր ծրագրերն իրականացնելու, դրանց տեմպերն արագացնելու վերաբերյալ»: Դավիթ Լոքյանը վստահեցրեց, որ իր ղեկավարած կառույցը ընտրական գործընթացներին […]

Հայաստանը Կիպրոսի և Հունաստանի հետ ստորագրել է կրթության ոլորտում համագործակցության պայմանագրեր

Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի Հունաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում մարտ 15-ին կայացել են պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցություններ: Քննարկումների ավարտին ստորագրվել են մի շարք ոլորտներում հայ-հունական համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր, այդ թվում` ՀՀ կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև 2016-2020թթ. կրթության և հետազոտությունների բնագավառում համագործակցության մասին ծրագիր: Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և […]

Վերաքննիչ դատարանի դիմաց «թեժ» է

Այս պահին Վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է Գևորգ Սաֆարյանին գրավով ազատ արձակելու բողոքը: Henaran.am-ի թղթակիցը հայտնում է, որ դատարանի դիմաց ի պաշտպանություն Գևորգ Սաֆարյանի բողոքի ակիցա է ընթանում: Հիշեցնենք, որ նախորդ դատկան նիստին դատարանը մերժեց Գևորգ Սաֆարյանի կալանքի երկարաձգման որոշման դեմ վերաքննիչ բողոքը` խափանման միջոցը՝ կալանքը, փոխելու վերաբերյալ:

ՀՀ նախագահ Նիկոսիայում ներկա է գտնվել հայ-կիպրական բարեկամությունը խորհրդանշող խաչքարի բացման արարողությանը

Նախագահ Սերժ Սարգսյանը Նիկոսիայում ներկա է գտնվել հայ-կիպրական բարեկամությունը խորհրդանշող խաչքարի բացման արարողությանը Կիպրոսի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կիպրոսի Նախագահի Նիկոս Անաստասիադիսի հետ ներկա է գտնվել Կիպրոսի արտաքին գործերի նախարարության բացօթյա թանգարանում հայ-կիպրական բարեկամությունը խորհրդանշող խաչքարի բացման արարողությանը: 1958թ. թվագրվող Ջուղայի ոչնչացված խաչքարերից մեկի կրկնօրինակը Հանրապետության Նախագահը հայ ժողովրդի անունից նվիրել […]

Ցրտահարության մեծ վտանգ կա. փոխնախարարը խորհուրդ է տալիս

Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանն  այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց, որ սպասվող ցրտահարությունը  անակնկալ չէ: Փոխնախարարը նշեց, որ Արարատյան դաշտի առանձին հատվածներում ծաղկումը նույնիսկ ավարտին է մոտենում , բայց կան այգետարածքներ, որտեղ բողբոջները նոր են բացվում: «Կան  հնարավոր  միջոցներ, տարբերակներ, որոնք կարելի է կիրառել և հնարավորինս նվազեցնել ցրտահարության վտանգները։ Մեր այգեգործները պետք է պատրաստ լինեն, […]

Ես հայկական արմատներ չունեմ․ Ամալ Քլունի

Հայտնի փաստաբան Ամալ Քլունին հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին, որում անդրադարձել է Ադրբեջանում տարածված ասեկոսեներին, թե իբր ինքը հայկական արմատներ ունի։ Նա ասել է, որ դա այդպես չէ։ «Ես չեմ հասկանում, թե ազգային պատկանելությունն ինչպես կարող է վարկաբեկել ինձ: Ես հայկական արմատներ չունեմ, բայց դա ինչ կապ ունի, ինչ խնդիր կա», – ասել է նա։ Հիշեցնենք, որ […]

«Մահվան դատավճիռներ է հրապարակել Բաղրամյան 26-ում»

«Այսօր ապրիլի մե՞կն է, ինձ թվաց այսօր ապրիլի մեկն է,- այսպես արձագանքեց Նիկոլ Փաշինյանը, երբ լրագրողները վերջինիս հարց ուղղեցին Վարդան Օսկանյանի հայրարարության մասին, թե իր կողմից ստեղծվելիք կուսակցության օրակարգում լինելու է 2008 թվականի մարտի մեկի բացահայտումը: -Եկեք չմոռանանք, ով ով է: Վարդան Օսկանյանը, եթե նույնիսկ կուսակցություն բացի ուորոշի նոտարով փոխել իր անուն ազգանունը, դա չի […]

19 ամյա Ռոմանը դանակահարել է Արտաշեսին

Մարտի 13-ին, ժամը 23.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 35-ամյա Արտաշես Վ.-ն եւ հայտնել, որ Վաղարշապատի Վազգեն Առաջինի փողոցում ընկել է փոսը: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ mարտի 14-ին ոստիկանության ծառայողները պարզել են, որ Չարենցի թաղամասում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նրան […]

«Ու՞ր ա ինձ ըտենց բախտ»

Այսօր ԱԺ հերթական քառօրյա նիստում շարունակվում է ՏՄՊՊՀ 2016թ գործունեության ծրագրի քննարկումը: Բենզինի գնին վբերաբերող հարցերը մնում են քննարկման առանցքում: «Գուցե կողմնակիցշահ կա՞ գազալցակայանների տերերի համար, որ չիջնեն բենզինի գները: Ի դեպ, ուզում եմ հարցնել՝ Դուք գազալցակայան ունե՞ք»,-  ահա այսպիսի հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանը Վարդան Այվազյանին: «Ի դժբախտություն ինձ՝ չունեմ գազալցակայան, ու՞ր ա ինձ ըտենց […]

Անվասայլակներ կտամադրվեն մայրաքաղաքի դպրոցներին ու մանկապարտեզներին

Վորլդ Վիժն Հայաստանը և Երևանի քաղաքապետարանը շարունակում են ներառական կրթության խթանմանն ուղղված համագործակցությունը, որի շրջանակներում մարտի 17-18-ին մայրաքաղաքի 94 դպրոցներին և 11 մանկապարտեզներին տրամադրվելու է 135 անվասայլակ: Մայրաքաղաքի ոչ բոլոր դպրոցներն են լիարժեք պատրաստ ներառական կրթության տրամադրմանը: Երևանի քաղաքապետարանր և Վորլդ Վիժն Հայաստանը երկրորդ տարին անընդմեջ իրականացվող համատեղ ծրագրով աջակցում են դպրոցներին և առաջին անգամ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ