01 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

Գալուստ Գրիգորիչի հետ

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը երեկ արտերկրից վերադարձել է Հայաստան: Նրա կարճատեւ արձակուրդն ավարտվել է։ Հիշեցնենք, ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության վարչության պետ Արսեն Բաբայանը տեղեկացրել էր, որ Գալուստ Սահակյանը գտնվում է կարճատեւ արձակուրդում, որն անցկացնելու է արտասահմանում, որտեղ խորհրդարանի ղեկավարը նաեւ բժշկական հետազոտություն էր անցնելու: Գալուստ Սահակյանի ինքնազգացողությունը վատացել էր փետրվարի 17-ին: Նրան տեղափոխել էին Երեւանի Մխիթար […]

Ապօրինի ծառահատումները ավելացել են. ո՞վ է պատասխանատու/վիդեո/

«1987 թվականի համեմատ 12000 հա անտառածածկ տարածք է վերացել: 2000 թվականից մինչև 2014 թվականը կորուստը կազմել է 2000 հա, ավելացումը կազմել է 1278: Սրանք Հայաստանի արած հետազոտությունները չեն, այլ արտասահմանյան կազմակերպությունների կողմից»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսին հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը: Նշենք, որ 1971 թվականից մարտի 21-ը նշվում է որպես […]

«Արի տուն» ծրագրի դռները միշտ բաց են

Երևանի քաղաքապետարանում հրավիրված աշխատանքային խորհրդակցության շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն աշխատակազմի հետ քննարկել են «Արի տուն»  ծրագրի 2016թ.-ի անելիքները: Առանձնակի կարևորելով Երևան քաղաքում ծրագրի պատշաճ կազմակերպումը` Տարոն Մարգարյանը տեղում պատասխանատուներին հանձնարարել է նախապատրաստական աշխատանքներ տանել ծրագրի՝ քաղաքապետարանի և վարչական շրջանների մասով լիարժեք կազմակերպման և իրականացման ուղղությամբ: «Արդեն ավանդական դարձած […]

Մարտի 22-ին ժամը 12:00-ին «Հենարան» մամուլի ակումբում

Մարտի 22-ին ժամը 12:00-ին «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն ջրային ռեսուրսների փորձագետ Քնարիկ Հովհաննիսյանը և «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը: Թեմա՝ Մարտի 22-ին նշվում է Ջրի համաշխարհային օրը: Հյուրերը կներկայացնեն Հայաստանում և աշխարհում ջրային ռեսուրսների վիճակը, ջրի հանդեպ մեր վերաբերմունքն ու օգտագործման մշակույթը:

Նախագահը ներկա է գտնվել ՀՀ ԶՈւ ղեկավար կազմի օպերատիվ հավաքների մեկնարկին

ՀՀ Նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում ներկա է գտնվել ՀՀ ԶՈւ ղեկավար կազմի օպերատիվ հավաքների մեկնարկին, որին մասնակցել են ԶՈւ բոլոր զորամիավորումների հրամանատարները, շտաբների, զորատեսակների ծառայության պետերը, ուժային կառույցների ղեկավարությունը, ռազմական ինստիտուտների ղեկավարությունը, ինչպես նաև պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները: Օպերատիվ հավաքներն անցկացվում են […]

Կիրակնօրյա պատարագի ժամանակ հրդեհ է բռնկվել եկեղեցում /վիդեո/

Կիրակնօրյա պատարագի ժամանակ Թբիլիսիի Սուրբ Երրորդության եկեղեցին հրդեհվել է։ Հրդեհը բռնկվել է եկեղեցու նկուղում, որտեղ տեղակայված է տպագրատունը։ Հրդեհի արդյունքում խիտ ծուխ է տարածվել, դեպքի վայր ժամանած փրկարարները մարդկանց տարհանել են։ Բարեբախտաբար, հրդեհի արդյունքում զոհեր չեն եղել։

ՌԴ դեսպանը հյուրընկալվել է ԿԳ նախարարությունում

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին: Ողջունելով դեսպանին` նախարարը նշել է, որ Ռուսաստանի հետ մեր բարեկամական հարաբերություններն իրենց արտացոլումն են գտել նաև կրթության ոլորտում: “Մեր հանրապետության բուհական համակարգում ավելի քան մեկ տասնամյակ գործող Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը կարևոր դեր ունի, իսկ մեկ տարուց ավելի […]

Բյուջե է մուտքագրվել 1.02 մլն.դրամ

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 14-18.03.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում  կայացվել է 900.0հազ.դր.  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 11 որոշում և հաշվարկվել 795.72 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված  վնաս: Մասնավորապես`  Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Լոռու  տարածքային բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի […]

Դաունի համախտանիշով մարդիկ շատ ավելին կարող են /վիդեո/

Մարտի 21-ը Դաունի համախտանիշ ունեցող մարդկանց համաշխարհային օրն է: 21 թիվը խորհրդանշում է 21-րդ ավելորդ քրոմոսոմը, որն առաջացնում է այս համախտանիշը: Դաունի համախտանիշն ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ երեխան ունի 21-րդ քրոմոսոմի լրիվ կամ մասնակի հավելյալ կրկնօրինակ, ինչը կոչվում է տրիսոմիա։ Հանդիպում են տրիսոմիաների այլ տեսակներ ևս: Առավել տարածված են տրիսոմիա 21 (Դաունի […]

75-ամյա տանտիրուհուն գայլի ճիրաններից փրկել է շունը

Այսօր՝ մարտի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 07:30-ի սահմաններում Խաչիկ գյուղից ահազանգ է ստացվել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, որ գյուղի տներից մեկում դեմքի մասում ստացած վնասվածքներով անօգնական կին կա և նրան տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի մասին փրկարար ծառայությունից տեղեկությունը փոխանցել են ոստիկանության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ