20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Թքած ունենք. Գառնեցիները պատրաստվում են փակել Գառնի-Երևան ճանապարհը

Կոտայքի մարզի Գառնի գյուղի բնակիչները պատրաստվում են փակել Գառնի-Երևան ճանապարհը։

Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Գառնիի բնակիչներից մեկը։ Բնակչի խոսքով՝ գառնեցիները  քննարկում են  ստեղծված իրավիճակը։

Գառնի գյուղի բնակիչները հրաժարվել են  մասնակցել Ազատ գետից ջուր վերցնելու ծրագրի մասին քննարկմանը։

Հիշեցնենք, որ այսօր` ժամը 14։00-ին, «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի» կառուցման վերաբերյալ հանրային քննարկում է տեղի ունենում Գառնիում, գյուղացիները բոյկոտել և չեն մասնակցում լսումներին։

Մեր զրուցակցի խոսքով՝ թքած ունեն նման քննարկման վրա:

Հիշեցնենք նաև, որ ապրիլի 13-ին Գառնի գյուղի բնակիչները, Երևան-Գառնի ավտոճանապարհը փակելով, հարկադրեցին դադարեցնել Ազատի կիրճի ավերումը և շինտեխնիկան դուրս բերել կիրճից:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ