18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Արխիվ

Սահմանին լարված է

Ինչպես արդեն նշել էինք, մարտի 26-ին հակառակորդը TR-107 տիպի հրթիռահրետանային կայանքներից շփման գծի հարավարևելյան ուղղությամբ՝ 5 կմ խորությամբ, արձակել է 45 արկ, իսկ հյուսիսարևելյան ուղղությամբ՝ կիրառել է 60 (33 արկ) և 82 (4 արկ) միլիմետրանոց ականանետեր: ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկվածպատասխան  գործողությունների արդյունքում՝ հակառակորդը մարտի 26-ին հաջորդող երկու օրերիընթացքում ձեռնպահ է մնացել խոշոր տրամաչափի հրետանային […]

Որքան կվճարի սպառողը գազի համար ապրիլի 1-ից. Հայկական Ժամանակ

Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գնի նվազեցման շուրջ բանակցություններում նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել: Ըստ այդմ, ռուսական գազի գինը նվազելու է մոտ 12 տոկոսով: Ներկայումս Հայաստանին ռուսական գազի յուրաքանչյուր 1000 խորանարդ մետրը մատակարարվում է 165 դոլարով: Գնի 12 տոկոսով նվազման դեպքում 1000 խորանարդ մետրի գինը կդառնա մոտ 145-ից 146 դոլար: Սա առայժմ նախնական պայմանավորվածություն է եւ […]

Եգիպտոսում ուղեւորներով լի ինքնաթիռ են առեւանգել

Եգիպտոսում անհայտ անձինք ուղեւորատար ինքնաթիռ են առեւանգել։ Ինքնաթիռն իրականացնում էր Ալեքսանդրիա-Կահիրե չվերթը։ Որոշ տվյալներով՝ ինքնաթիռը վայրէջք է կատարել Կիպրոսում, հայտնում է «Интерфакс»-ը։ Ինքնաթիռում 82 ուղեւոր է եղել։ Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։    

Թուրք-գերմանական սկանդալ․ Էրդողանին ծաղրել են գերմանական հեռուստաընկերությունով /վիդեո/

Լուրջ սկանդալ է հասունանում Գերմանիայի եւ Թուրքիայի միջեւ։ Անկարային վրդովվեցրել է այն փաստը, որ գերմանական ARD հեռուստաընկերությունը 2 րոպեանոց ֆիլմ է նկարահանել, որում ծաղրում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին։ Այս հոլովակի համար Անկարայում Գերմանիայի դեսպան Մարտին Էրդմանը կանչվել է Թուրքիայի Արտաքին գործերի  նախարարություն։ Սակայն թե ինչ են խոսել այնտեղ, հայտնի չէ։ Հաղորդման մեջ ցուցադրել են […]

ՀԷՑ-ը սպառնում է պարտքը չվճարելու դեպքում դատի տալ 14 տարվա մահացածին. Հրապարակ

Արդեն մի քանի օր է, ինչ ‹‹Մուսալեռ›› մասնաճյուղի Էջմիածնի ՀԷՑ-ից ծանուցագրեր են ‹‹առաքվում›› գյուղաբնակ, մասնավորապես՝ Հայթաղ եւ Արշալույս համայնքների սպառողներին՝ հիշեցնելով ընկերությանն ունեցած իրենց պարքերի մասին: Առաջին հայացքից նորմալ, նույնիսկ քաղաքակիրէ մոտեցում է: Սակայն, երբ տեղեկանում ես, որ պարտք ասվածը 10 եւ ավելի տարիների վվաղեմության է, հետեւաբար եւ՝ թվային ահռելի արտահայտությամբ, զարմանում ես՝ ինչպես է ՀԷՑ-ը […]

Ծնող «քրֆելու» համար մատուցողի եղբայրը ծանր վիրավորել է ռեստորանի տնօրենին. Ժամանակ

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Արտակ Առաքելյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը: Գործը քննվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ: 25-ամյա Արտակը մեղադրվում էր տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով: Ըստ մեղադրանքի՝  2014 թվականի նոյեմբերի 7-ին, ժամը 16-ն անց 30-ի սահմաններում Արտակ […]

Որքան է Գագիկ Ծառուկյանի ունեցվածքը. Ժամանակ

ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կինը՝ Ջավահիր Ծառուկյանը, ըստ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված ունեցվածքի եւ եկամուտների հայտարարագրի, 2015-ին 12 մլն. 493 հազար դրամով ականջօղ է գնել: Գագիկ Ծառուկյանի դրամական միջոցները հարկային տարվա սկզբում կազմել են 33 միլիրադ 976 միլիոն 900 հազար դրամ, 30 միլիոն 373 հազար ԱՄՆ դոլար եւ 26 միլիոն 352 հազար […]

Սուրիկ Խաչատրյանի ‹‹ինադո՞ւ›› . Ժողովուրդ

Ինչպես հայտնի է՝ Գորիսի Դիանա ռեստորանի բակում Գորիսի ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանի կողմից Արթուր Գեւորգյանին ծեծի ենթարկելու պատմության ականատեսը, իսկ հետագայում նաեւ գործուն մասնակիցները եղել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզի վարչության պետ Վահրամ Դաղունցը, Սյունիքի մարզի դատախազ Վազգեն Հարությունյանը, նրա տեղակալ Ասպուր Ավետիսյան: Մարտի 8-ին տեղի ունեցած միջադեպի մասնակիցնեորը, երբ հրապարակվեց ՀՀ ոստիկանապետի հրամանով մարտի […]

Ուղտը փախել է գազանանոցից եւ հանգիստ շրջել քաղաքի փողոցներով /վիդեո/

Ուֆա քաղաքում օրերս բնակիչները շոկի են ենթարկվել։ Քաղաքի փողոցներով հանգիստ զբոսնել է ուղտը։ Ապշած անցորդները լուսանկարել եւ նկարահանել է կենդանուն, ով ոչ ոքի չէր անհանգստացնում, խաղաղ զբոսնում էր։ Ինչպես պարզվել է, ուղտը՝ Յաշան, փախել էր քաղաքի գազանանոց։ Կենդանուն բռնել եւ վերադարձրել են գազանանոց։

Եթե 12.000 մարդ մեկ դոլար նվիրաբերի, Մարիան կառողջանա

Մարիան արդեն 1,9 տարեկան է: Նա ծնված օրվանից մինչև այսօր տարել է վեց ծանր վիրահատություն, և ենթարկվել բազմաթիվ վիրահատական միջամտությունների: Պատճառը կերակրափողի հետ ունեցած լուրջ խնդիրներն էին: Այս ամբողջ ժամանակաշրջանում երեխան սնունդ է ստացել և շարունակում է ստանալ գաստրոստոմայով: Քանի որ վերը նշված վիրահատությունները որևէ արդյունք չեն տվել, այժմ անհրաժեշտ է կատարել կերակրափողի փոխպատվաստում: Վիրահատության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ