18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Արխիվ

National Geographic-ը Հայաստանը կներկայացնի աշխարհին

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) բարեգործական հիմնադրամը եւ National Geographic Partners (NGP) ընկերությունը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանի զբոսաշրջության ոլորտի կայուն զարգացման հնարավորությունների նախնական ուսումնասիրություն անցկացնելու վերաբերյալ: Նախնական ուսումնասիրությունը ներառելու է Հայաստանի մշակութային եւ բնության գրավչությունների ներուժի զարգացմանն ուղղված խորհրդատվություններ՝ հիմնված կայուն զբոսաշրջության երեք հիմնասյուների վրա. շրջակա միջավայրին չվնասող մեթոդներ, աջակցություն մշակութային ժառանգության ու բնության պահպանությանը, […]

Առեւանգված ինքնաթիռում հայեր չկան

ՀՀ արտաքին գործերի նախարարության Ֆեյսբուքի էջից տեղեկանում ենք․ «Եգիպտոսում ՀՀ դեսպանության նախնական տվյալներով Ալեքսանդրիայից Կահիրե թռիչք իրականացնող EgyptAir ավիաընկերության առևանգված օդանավում ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայ անձինք չկան: Դեսպանությունը հետևում է իրադարձությունների զարգացմանը: Նոր տեղեկությունների առայության դեպքում կհաղորդվի լրացուցիչ»:

Ինչու է նորից քննադատվում եկեղեցին

Օրերս լրատվամիջոցներում տարածվեց տեղեկատվություն, որ Հաղարծինի վանական համալիր տանող ճանապարհին արգելափակոց են (шлагбаум) տեղադրել և վերև բարձրացող յուրաքանչյուր մեքենայից 300 դրամ գումար են գանձում: Դիլիջանցիները սա համարում են  հերթական գումարներ կորզելու տարբերակ: Այս առնչությամբ Տավուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը հայտարարություն է տարածել. «Հարգելինե՛րս, Վերջին օրերին մի քանի հոգիների կողմից շահարկվում է Հաղարծինի վանքում քաղաքակիրթ […]

Արնաշաղախ կնոջը հայտնաբերել են հարևանները

Մարտի 28-ին ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:20–ի սահմաններում անհայտ անձը ավազակային հարձակում է կատարել Արամ Խաչատրյան փողոցի 25 շենքի 19 բնակարանի բնակչուհի, 67-ամյա Նուրիցա Թանկյանի նկատմամբ: Բնակարանի տանտիրուհուն՝ 67-ամյա Նուրիցա Թ.-ին արնաշաղախ հայտնաբերել են հարեւանները:Տուժածին տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Ոստիկանները տան հյուրասենյակում` հատակի և բազմոցի վրա, հայտնաբերել են արյան հետքեր: Shamshyan.com-ի […]

Ցանկանում էր Թուրքիա ուղեւորվել․ ինչու են առեւանգել եգիպտական ինքնաթիռը /վիդեո/

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր առեւանգվել է եգիպտական ինքնաթիռը, որը Ալեքսանդրիայից Կահիրե էր թռչում։ Ավելի ուշ տեղեկություններ տարածվեցին, որ այն վայրէջք է կատարել Կիպրոսում։ Պարզվել է նաեւ առեւանգողի ինքնությունը, ով, ի դեպ, հենց սկզբից ազատ էր արձակել բոլոր կին եւ երեխա ուղւեորներին։ Նա եգիպտացի Իբրահիմ Սամախն է, ով ԱՄՆ-ի Ատլանտայի համալսարանի պրոֆեսոր էր։ Նա սպառնում […]

Ռուսաստանը եւ Թուրքիան ախոյան դերակատարներ են/վիդեո/

Ռուսաստանի և Թուրքիայի համագործակցության բոլոր փորձերը տապալվել են, որովհետև արմատական անհամատեղություն կա` կրոնական, արժեքների, էթնիկական կազմ և այլն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը: Նրա խոսքով`անհամատեղելիության այս տիրույթները բերում են բախումների ինտենսիվությանը: «Փորձեր են արվել հեղափոխական մոտեցումներ ձևավորել, օրինակ`ռուս-թուրքական պայմանագիրը, որով զոհաբերվեցին հայկական շահերը: Մենք թիկունքից հարված ստացանք Ռուսաստանից, […]

Ջերմուկում ձյան ծածկի բարձրությունը 47 սմ է. եղանակային նոր անակնկալ

ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքի իր հարթակում գրառում է կատարել. «Ինչպես և կանխատեսվել էր, այս գիշեր հանրապետության մի շարք շրջաններում տեղացել է առատ ձյուն, առավոտյան ժամը 07:00 դրությամբ Ջերմուկում ձյան ծածկի բարձրությունը կազմում է 47 սմ, Սևանում՝ 16 սմ, Տաշիրում և Գյումրիում՝ 13 սմ, Հրազդանում և Ապարանում՝ 15սմ, Ֆանտանում՝ 10 […]

Եվրանեսթ ԽՎ-ում ընդունված զեկույցները ընդունելի են Հայաստանի համար

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում քննարկվել և ընդունվել է Արևելյան գործընկերության և Եվրոպական Միության անդամ երկրներին սպառնացող հիմնական վտանգների և դրանց դիմակայելու քայլերի վերաբերյալ զեկույց: Արմենպրեսի փոխանցմամբ, այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը: «Այդ զեկույցի հետ կապված, ընդհանուր առմամբ, արվել էին 111 առաջարկներ, որոնց մի […]

Ինգուշ միլիարդատիրոջ որդու հարսանիքը և Բաքվի հիստերիան

«Ռուսաստանյան ԶԼՄ-ները շարունակում են լուսաբանել և մեկնաբանել Մոսկվայում մարտի 26-ին տեղի ունեցած “դարի հարսանիքը»… Այդ օրը հայտնի հրեա գործարար Թելման Իսմայիլովին պատկանող Safisa ռեստորանում տեղի էր ունեցել «ՌուսսՆեֆտ»-ի սեփականատիրոջ՝ ազգությամբ ինգուշ Միխայիլ Գուցերիևի որդու՝ Սայիդի հարսանիքը… Զարմանալին այն է,որ այս հարսանիքի ճոխությունից սրտնեղել են ոչ թե տնտեսական ծանր վիճակում գտնվող ռուսաստանցիները, այլ ադրբեջանցիները… Ալիևյան կայքերից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ