16 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի այցը ԱՄԷ

Մայիսի 5-ին գահակալության 20-ամյակի առիթով հովվապետական այցով Աբու Դաբի ժամանեց Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ը։

Նույն օրը Արամ Ա կաթողիկոսի և ԱՄԷ մշակույթի և երիտասարդության նախարար Նահայան Բին Զայեդ ալ Նահայանի հովանավորությամբ և ՀՀ և Լիբանանի դեսպանների ու հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցավ Աբու Դաբիի Սրբոց Նահատակաց Եկեղեցուն կից գործող նորակառույց «Արա Խանոյան» ազգային վարժարանի հանդիսավոր բացումը, որից հետո մատուցվեց Սուրբ պատարագ։

Մայիսի 8-ին ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանի կողմից իր նստավայրում Արամ Ա կաթողիկոսի պատվին տրվեց պաշտոնական ճաշկերույթ, որին մասնակցեցին ԱՄԷ հայ համայնքի ազգային վարչությունների ներկայացուցիչները, բարերարները՝ թվով 36 հոգի:

Մայիսի 9-ին, Դուբայի «Ալ Բուսթան Ռոտանա» հյուրանոցում մեծ հանդիսությամբ նշվեց  Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա-ի գահակալության 20-ամյակը։ Այս առիթով կազմակերպված պաշտոնական ճաշկերույթին ներկա էին շուրջ 350 հոգի. ՀՀ և Լիբանանի դեսպանները, ԱՄԷ-ում և Կատարում կաթողիկոսական փոխանորդ Մեսրոպ Վրդ. Սարգսյանը, ԱՄԷ և Կատարի ազգային վարչությունների ղեկավարությունը, բարերարներ, համայնքի ներկայացուցիչներ։ Իր ելույթում Արամ Ա կաթողիկոսն անդրադարձավ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության անցած 20 տարիների գործունեությանը, ՀՀ, Արցախի և սփյուռքի միասնության անհրաժեշտությանը։ Այնուհետև ցուցադրվեց  Արամ Ա կաթողիկոսի կյանքին ու գործունեությանը նվիրված «Հավատքի Առաքյալը» անունը կրող տեսաերիզը։

Մայիսի 11-ին Արամ Ա կաթողիկոսը մեկնեց Լիբանան:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ