19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

Ոգևորված են. լավ լուրեր Արցախից /վիդեո/

ՀԱԲ-ի անդամ, ազատամարտիկ, «Սատար հաշմանդամների» ՀԿ գործադիր տնօրեն Գագիկ Դանիելյանը այսօր է եկել Արցախից: «Մեր կազմակերպությունը անձնական նախաձեռնությամբ և միջոցներով գնացել է սահմանագոտի: Հենաշարժողական սարքեր ու անկողիններ ենք տարել և համագործակցում ենք հոսպիտալների հետ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատամարտիկը: Ազատամարտիկը նշեց, որ հաշմանդամ ազատամարտիկները անգամ իրենց հայրենիքի համար պատրաստ են զոհել կյանքը.«Նրանցից ոմանք արդեն գնացել […]

Ադրբեջանը կիրառում է պատժիչ ջոկատներ, որոնք գնդակահարում են նահանջողներին.ՊՆ խոսնակ

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը հայտնում է. «Հաստատված տեղեկությունների համաձայն ադրբեջանական ստորաբաժանումների մարտունակությունը այնքան է ընկել, որ անգամ չեն կարողանում օգնել բազմամյա ահաբեկչական փորձ ունեցող վարձկանները: Ներկայումս այդ հատվածում Ադրբեջանը 1994թ. նման կիրառում է պատժիչ ջոկատներ, որոնք գնդակահարում են նահանջողներին»:

Պահի տակ ընդունած որոշում է եղել․ քաղաքագետ

Շփման գծում տիրող իրավիճակը մի քանի օր կտեւի, սակայն դա չի նշանակում, որ հետագայում նման իրավիճակ չի կրկնվի։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։ «Ադրբեջանն իր գործողություններով իրականում  քաղաքական խնդիր է փորձում լուծել։ Կարեւոր է ուշադրություն դարձնել Ադրբեջանի նախագահի՝  ԱՄՆ կատարած այցի վրա: Ամենայն հավանականությամբ  նա այնտեղ իր նպատակին չի […]

Հայաստանը կճանաչի Արցախի անկախությունը, եթե… ուղերձ աշխարհին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ՝ Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում ստեղծված իրավիճակի մասին տեղեկատվություն փոխանցելու, ինչպես նաև իրավիճակին համարժեք լուծումներ գտնելու ճանապարհները քննարկելու նպատակով: ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ հանդիպման բացման խոսք Շնորհակալ եմ իմ հրավերին արագ արձագանքելու և այստեղ ներկա գտնվելու համար: Վստահ եմ, որ բոլորդ տեղեկացված […]

Կնեսետի փոխխոսնակ Թալի Պլոսկովը խստորեն դատապարտել է Ադրբեջանի ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի դեմ եւ կոչ է արել հաստատել խաղաղություն

Ապրիլի 4-ին ԱԺ Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի ղեկավար Արտակ Զաքարյանը, խմբի անդամներ Ալեքսանդր Արզումանյանը, Էդմոն Մարուքյանը, Կարեն Բեքարյանը, Թեւան Պողոսյանը, Հրանտ Բագրատյանը եւ Նաիրա Կարապետյանը հանդիպել են Իսրայելի Կնեսետի փոխխոսնակ, Իսրայել-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Թալի Պլոսկովի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների խորհրդարանական հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Խորհրդարանականները խոսել են երկու […]

Ազատել է պաշտոնից

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Լևոն Շահվերդյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության էներգե­տիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Վարչապետի մեկ այլ որոշմամբ Վարդան Գևորգյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության էներգե­տիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ։

Ռ. Քոչարյանն արձագանքում է

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը համարում է, որ ԼՂՀ իշխանությունները և Պաշտպանության բանակը ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները` ադրբեջանական ագրեսիային արժանի հակահարված տալու համար: Այս մասին տեղեկացնում է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, ՀՀ երկրորդ նախագահի ոչ պաշտոնական կայքէջի միջոցով: «Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում է: Այս օրերին նա կապի մեջ է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի […]

Սահմանամերձ գյուղերի բնակիչները զբաղված են իրենց առօրյա խնդիրներով /վիդեո/

Տավուշի մարզի Մովսես, Այգեպար, Ներքին Կարմիր Պառավաքար գյուղերում լարվածություն չկա: Բնակչությունը զբաղված է իր առօրյա աշխատանքով ու խնդիրներով: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Տավուշի մարզից եկած Գագիկ Մելիքյանը: «Վերջին երեք օրերի ընթացքում կրակոցներ ընդհանրապես չեն հնչել»,- հայտարարեց նա:  Մանրամասները` տեսանյութում

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը Հայաստանի իրավապաշտպանների հետ մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իրավապաշտպաններ Արտակ Զեյնալյանի եւԱրա Ղազարյանի հետ աշխատանքային հատուկ այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: ԼՂՀ այցի նպատակն է ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ տեղում անմիջապես ուսումնասիրել եւ ծանոթանալ քաղաքացիական բնակավայրերի նկատմամբ ադրբեջանական զինվորականուժերի կողմից իրականացված ոտնձգություններին եւ խաղաղ բնակիչների իրավունքների խախտմանհետեւանքով ստեղծված իրավիճակին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ