20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

Հրատապ. Հայկական կողմն ունի 20 զոհ և 72 վիրավոր

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը հայտնել է, որ հայկական կողմը 20 զոհ և 72 վիրավոր ունի: Հայկական կողմն ունի նաև 26 անհետ կորած: Ինչպես հայտնում mediamax.am-ը, այս մասին Սենոր Հասրաթյանը հայտնել է Ստեփանակերտում կայացած լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նա նշել է, որ հայկական կողմը կորցրել է նաև 7 տանկ: «Ադրբեջանի առաջխաղաղացումը չի […]

Համազգային աղոթք հայրենիքի և հայրենյաց պաշտպան զինվորների համար /ֆոտո//վիդեո/

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում ներկա է գտնվել Հայրենիքի և հայրենյաց պաշտպան զինվորների համար մատուցված միասնական աղոթքին, որը կատարվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ:  

Ադրբեջանը պատասխանատու է հակամարտության էսկալացիայի համար. Լյուկ Կարվունաս

Ֆրանսիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի փոխնախագահ, Վալ դե-մարն դեպարտամենտի սենատոր, Ալֆորվիլ քաղաքապետ Լյուկ Կարվունասը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման առթիվ, գրում է Nouvelles d’Arménie-ն: Ալֆորվիլ քաղաքապետը մասնավորապես նշել է. «Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական բանակը կրկին խախտել է 1994 թվականին կնքված հրադադարի ռեժիմը, դրանով ամբողջությամբ իր վրա է վերցրել տարածաշրջանում […]

Մինսկը հերքում է ԼՂ կողմերից մեկին ռազմական օգնություն տրամադրելու մասին լուրերը

Բելառուսի ԱԳՆ-ն հերքել է լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությունները, թե Բելառուսը Ղարաբաղյան հակամարտության կողմերից մեկին ռազմական օգնություն է տրամադրել, հայտնում է РИА Новости-ն: Ավելի վաղ որոշ ԶԼՄ-ներ հաղորդել էին, որ Բելառուսը ռազմական օգնություն է տրամադրում, մասնավորապես՝ զենք է մատակարարում Ադրբեջանին։ Բելառուսի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Միրոնչիկը հայտարարել է, որ դրանք անհիմն լուրեր են։ Նա ասել է, որ […]

Կիպրոսը կոչ է արել Թուրքիային զերծ մնալ ԼՂ հակամարտության գոտում ապակայունացնող քայլերից

Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Կիպրոսի Հանրապետության կառավարությունը ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող մտահոգիչ զարգացումներին` Ադրբեջանի զինված ուժերի կողմից շփման գծում հրադադարի խախտումներին:  Հայտարարության մեջ ասվում է,  որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա: «Կիպրոսի կառավարությունն ընդգծում է խաղաղ կարգավորման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի և նրա […]

Ամենաթեժ մարտերը գնում են Ջաբրաիլի, Ֆիզուլու, Հորադիզի ուղղություններով

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը սահմանային լարվածության մասին հերթական գրառումն է կատարել Ֆեսբուքյան իր հարթակում. «Ռազմաճակատում այս պահի դրությամբ ամենաթեժ մարտերը գնում են Ջաբրաիլի, Ֆիզուլու, Հորադիզի ուղղությունների վրա: Այստեղ ադրբեջանական բանակը կիրառում է ծանր հրետանի և «սոլնցեպյոկ» համակարգեր: Մարտի դաշտ են հանվել նաև վարձկաններ: Մերոնք ասում են «հիմա սրանց էլ կթխենք, տենանք էլ հում […]

Ադրբեջանի բլից-կրիգը տապալվեց. Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը գրում է. «Մեկ մասնագիտական դիտարկում նրանց համար, ովքեր զբաղված են մարտական գործողությունների ընթացքի ու կողմերի հնարավորությունների ռազմագիտական վերլուծությամբ: Փաստ է, որ Ադրբեջանի բլից-կրիգը տապալվեց: Այդ փաստից կորցնելով հավասարակշռությունը` ներկա պահին 200-250 մետր տարածքի համար ընթացող դիրքային մարտերում հակառակորդի զինվորական ղեկավարությունը, ըստ իս, կայացրեց սխալ որոշում: Նա մարտի մեջ մտցրեց […]

ԵՏՄ երկրների վարչապետները կհանդիպեն Երեւանում` ապրիլի 8-ին

Չնայած ԼՂ-ում տիրող իրավիճակին՝ Երեւանում ապրիլի 8-ին տեղի կունենա Եվրասիական տնտեսական միության երկրների վարչապետների նիստը։ «Երեւանում ԵՏՄ անդամ երկրների վարչապետների պաշտոնական հանդիպման օրը չի փոխվել: Նիստը կկայանա ապրիլի 8-ին»,- ասվում է Ռուսաստանում ՀՀ դեսպանատան մեկնաբանությունում: Հիշեցնենք, որ ապրիլի 7-8-ը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը կայցելի Հայաստան, որտեղ կմասնակցի երկկողմանի միջոցառումների , նաեւ ԵՏՄ պետությունների վարչապետների հանդիպմանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ