26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Իսկական ու անիսկական գեներալներից

Փողը և իշխանությունը փչացնում են մարդուն՝ ոչ բոլորին, բայց գերակշռող մասին: Դա գրեթե նույն հիվանդությունն է, ինչպես թմրամոլությունը, խաղամոլությունը, ալկոհոլիզմը և մնացյալ մոլությունները: Այն ճահճի նման քաշում տանում է, կործանում, ոչնչացնում մարդկային ամեն ինչ՝ խիղճ, պատիվ և ամոթի զգացում:

Նրանք փոխվում են, փոխակերպվում, դառնում ագահ, անկուշտ, անխիղճ, ինքնասիրահարված, ինքնավստահ, ինքնագոհ, մեծամիտ, լկտի, հղփացած՝ մի խոսքով հաբռգած:  Նման մարդկանց թվում է, որ իրենք կարող են ամեն ինչ անել, որ իրենք առանձնահատուկ են, որ կարող են տրորելով անցնել ամեն ինչի վրայով: Եվ անցնում են՝ տրորելով պատիվը, խիղճը, ազնվությունը, մարդկայնությունը, սերը, հարգանքը, ընկերությունը, Աստծո պատգամները:

Մի խոսքով, որքան էլ նախկինում մարդկային արժեքներ ու վաստակ ունենաս, տրվելով իշխանության մոլուցքին, պերճանքներին, փողին ու ընձեռած հնարավորություններին, դու ձևափոխվում ես, մուտացվում՝ ուզես, թե չուզես:

Քչերը՝ շատ քչերն են դիմանում այդ գայթակղություններին և ունենալով փող ու իշխանություն մնում որպես մարդ, չկորցնելով իրենց դեմքն ու էությունը: Ընդհակառակը, փորձում իշխանության ու ֆինանսկան հնարավորություններն օգտագործել բարեգործության, իրենց խղճի, մարդասիության ու մարդկային այլ արժեքների զարգացման նպատակով:

Ինչու՞ պարտվեց Նապոլեոնը, ո՞րն էր պատճառը կամ պատճառները.
նախ՝ այն նախապատվության պատճառով, որ նա կայսր թագադրվելուց հետո սկսեց տալ բացառապես միջակ ու շողոքորթ մարդկանց.

երկրորդ՝ կայսեր պարտականությունները զորավարի պարտականությունների հետ զուգակցելու պատճառով: Նա դարձավ կայսր՝ խրվելով պալատական շքեղության ու ամենօրյա գործերի մեջ, մոռանալով աստծո կողմից տրված իր իսկական կոչումը՝ զորավարի տաղանդը:

Իսկ դուք մեր իսկական ու անիսկական գեներալներից եք խոսում: 90-ականներին հիշում եմ շատ-շատերը մեկ տարվա մեջ լեյտենանտից փոխգնդապետ-գնդապետ էին դառնում:
Այնպես որ՝ ունենք այն, ինչ ունենք: Աստված տա ունենանք ավելի լավն ու նվիրյալների:

Ռոբերտ Մելքոնյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ