29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արխիվ

Մեր գեղասահորդները՝ աշխարհի առաջնությունում

ԱՄՆ Բոսթոն քաղաքում մեկնարկում է գեղասահքի մեծահասակների աշխարհի առաջնությունը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացել է 4 մարզիկով` Անաստասիա Գալուստյան, Սլավիկ Հայրապետյան և Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգ: Առաջնության բացման պաշտոնական արարողությունը կկայանա մարտի 30-ին: Նույն օրը տղաները և պարային զույգերը կներկայանան կարճ ծրագրով: Մարտի 31-ին կարճ ծրագրով կներկայանան  աղջիկները: […]

Նազարբաեւը Հայաստանում Ղազախստանի դեսպան է նշանակել

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հրամանագիր է ստորագրել Հայաստանում, Բրազիլիայում, Ֆինլանդիայում, Ուզբեկստանում և Տաջիկստանում Ղազախստանի Հանրապետության դեսպաններ նշանակելու վերաբերյալ: inform.kz-ի փոխանցմամբ՝ նախագահի հրամանագրով՝ Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Ուրազաև Թիմուր Բիբիթալիևիչը:

««4+4+4»-ը հո սահմանադրական դրույթ չէ՞»

Մարտի 30-ին ժամը 17.30-ին, Ազգային ժողովում կմեկնարկեն նոր Ընտրական օրենսգրքի շուրջ ձևավորված «4+4+4» ձևաչափով քննարկումները: ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը Henaran.am-ի հետ զրույցում այս առնչությամբ նշեց, թե ցանկացած քննարկում, երկխոսություն դրական է գնատահտում։ ‹‹Չգիտեմ՝ ինչ կլինի․ կյանքը ցույց կտա․․․ Այս ձևաչափը դրական է՝ գործընթացն ավելի դրական կողմը տանելու համար։ Թող խոսեն, քննարկեն․․․ ››։ ԲՀԿ-ական պատգամավորը կարծում է՝ յուրաքանչյուր […]

Վերահսկիչ պալատը հաստատել է տարեկան հաշվետվությունը

  Մարտի 29-ին տեղի է ունեցել ՀՀ Վերահսկիչ պալատի խորհրդի նիստ, որը վարել է ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը: Նիստի ընթացքում ՎՊ խորհուրդը քննարկել և միաձայն հաստատել է ՀՀ Վերահսկիչ պալատի 2015թ. տարեկան հաշվետվությունը:  

Լատվիայի իշխանությունն փակել է Sputnik–ը

Sputnik Լատվիան պաշտոնական ծանուցում է ստացել ռեսուրսի արգելափակման մասին .lv դոմենային գոտում։ Դոմենը գրանցողի պաշտոնական նամակի համաձայն, որը հղում է անում Լատվիայի ԱԳՆ հարցմանը, «sputniknews.lv դոմենի գրանցումը խախտում է ԵՄ խորհրդի Սահմանափակող միջոցների մասին որոշման պայմանները` կապված Ուկրաինայի անկախության և ինքնիշխանության, տարածքային ամբողջականության սպառնալիքի հետ»։ Նամակում ասվում է, որ նշված Որոշման նորմերի խախտումը կարող է […]

Հայաստանի առաջիկա 5-6 տարիների նորմալ զարգացումը կախված է հենց այս բանակցություններից

Իմ խորին համոզմամբ սա լավագույն գործընթացն ու ամենաարդյունավետ ձևաչափն է, որ երբևէ եղել է մեր երկրում որևէ կարևոր օրինագծի ընդունման ժամանակ: Հայաստանի առաջիկա 5-6 տարիների նորմալ զարգացումը կախված է հենց այս բանակցությունների հաջողությունից: Եթե բանակցությունների արդյունքներից գոհ մնան երեք քառյակներն էլ, ապա հաջորդ տարի ընտրություններին հնարավոր է արձանագվի ոչ թե մշտական ու ձևական «մեկ քայլ […]

Մեր ձյուդոյիստներն անհաջող հանդես եկան

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսում ավարտվել է Օլիմպիական խաղերի վարկանիշային Գրան պրին, որին մասնակցում էին հայ ձյուդոյիստները: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Մրցումային վերջին օրը մրցագորգ էին դուրս եկել Արսեն Ղազարյանը (73 կգ), Անդրանիկ Չափարյանը և Ռաֆայել Դավթյանը (81 կգ): Երեքն էլ պարտվել են իրենց մեկնարկային գոտեմարտերում: Նախօրեին մրցագորգ դուրս եկած Գարիկ Հարությունյանը (60 կգ), […]

Նախագահը Մասաչուսեթս նահանգում այցելել է Հին հյուսիսային եկեղեցի և «Հայկական ժառանգության պուրակ» /ֆոտո/

Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը Մասաչուսեթս նահանգում շարունակում է հանդիպումներ ունենալ այս նահանգում զգալի դերակատարություն և կշիռ ունեցող տեղի հայկական կառույցների, համայնքային գործիչների, ինչպես նաև իրենց հայանպաստ գործունեությսմբ աչքի ընկած նահանգային իշխանությունների ներկայացուցիչների ու հայ ժողովրդի այլ բարեկամների հետ: ՀՀ Նախագահը մարտի 29-ին այցելել է Բոստոնի Հին հյուսիսային եկեղեցի: Եկեղեցու հոգևոր […]

Անուշը կրակոցների տակ կունենա վեցերորդին /վիդեո/

Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակչուհի Անուշ Հարությունյանը հինգ դուստր ունի և սպասում է վեցերորդ երեխային, որի սեռը չի ցանկանում մինչ ծնունդը իմանալ: «Ես շատ երեխաներ սիրում եմ ու էլի կունենամ:Ճ իշտ է սոցիալապես վատ պայմաններում ենք ու երեխեքը կրակոցի տակ են մեծանում, բայց ես պատրաստ եմ երեխաներ ունենալ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց երիտասարդ մայրիկը: Անուշ […]

Իշխանությունները շահագրգռված են, որ ընտրություններ ազատ ու արդար անցկացվեն. Կարինե Աճեմյան

Ինչպես արդեն հայտնել ենք, վաղը՝ մարտի 30-ին, Ազգային ժողովում կմեկնարկեն նոր Ընտրական օրենսգրքի շուրջ ձևավորված «4+4+4» ձևաչափով քննարկումները: Անդրադառնալով այս թեմային՝  պատգամավոր Կարինե Աճեմյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ յուրաքանչյուր քննարկում  արդյունավետ է դրական արդյունքնի հանգելու համար: ‹‹Քննարկումների շնորհիվ է, որ հանգում ենք եզրակացությունների  ու կարողանում ենք որոշումներ ընդունել: Ընդդիմությունն առաջարկեց այս ձևաչափը, իշխնություններն ընդունեցին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ