15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Ինչու են վստահել Սուրիկ Խաչատրյանին

Այսօր «Հենարան» ակումբում ներկայացնելով 4400 հոգու շրջանում անցկացված հարցումները սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը գնահատեց իշխանությունների գործունակության վարկանիշը, ըստ որի` հարցվածների 55 եւ ավելիտոկոսը սեփական բարեկեցությունը կապում է պետության, նրա ինստիտուտների հետ: Ադիբեկյանն այս թիվը բավական բարձր է համարում մատնանշելով բացասական արձանագրումը. հարցվածների միայն 7 տոկոսն է իր բարեկեցությունը պայմանավորում իր եւ իր ընտանիքի գործունեությամբ: 

Պետական գերատեսչություններից հարցվածներիառավելագույն վսահությունը վայելում է Պետական կադաստրի գործակալությունը: Երկրորդն ու երրորդը առողջապահության եւ արդարադատության նախարարություններն են: Առողջապահության նախարարության բարձր վարկանիշն, ի դեպ, պայմանավորվում է պետպատվեր ծառայությամբ, որը ըստ բանախոսի` բավական արդյունավետ մեխանիզմ է:

Ներկայացնելով պետական համայնքային կառույցների վստահությունը սոցիոլոգը նշեց, թե առաջին չորս տեղերւմ են Սյունիքը, Տավուշը, Գեղարքունիքը եւ Արարատը: Սրանց հետեւում են Արմավիրը, Կոտայքը, Երեւանը: Վերջին տեղերում են Լոռին, Շիրակը, Վայց Ձորը, Արագածոտնը: Սյունիքի առաջատար դիրքը փորձագետը բացատրում է նրանով, որ այստեղ աշխատատեղեր կան: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ