20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

Մատաղիսի մարտերում Թուրքիայից եկած զինյալները մեծ կորուստներ են ունեցել. Hetq.am

Մատաղիսի ուղղությամբ ապրիլի 4-ին տեղի ունեցած ծանր մարտերում հակառակորդի կողմում խուճապ է սկսվել եւ նրանք դիակներ թողնելով դիմել են փախուստի: Այս մասին Արցախից հաղորդում է «Հետքի» խմբագիր Էդիկ Բաղդասարյանը՝ հավելելով, որ իրականությանը չեն համապատասխանում ադրբեջանական մամուլի տեղեկությունները, թե իրենք գրավել են Մատաղիսը: «Երեկ այդ հատվածում ծանր մարտեր էին։ Ադրբեջանական զինուժն իր ունեցած գրեթե ողջ զինտեսականին […]

Առանց ԼՂՀ ներկայացուցչի՝ որեւէ մեկը իրավունք չունի քննարկել ԼՂՀ հարցը. Փաշինյան

Պատգամավոր Նիկոլ Փածինյանի կարծիքով՝ Հայաստանը պետք է  հստակ հայտարարի՝ ԼՂՀ հարցով այլեւս որեւէ բանակցություն մենք չենք վարելու այնպիսի ձեւաչափերում, որտեղ ԼՂՀ-ն ներկայացված չէ: Բանակցային սեղանի շուրջ պետք է նստի նաև Արցախը: «Բանակցային սեղանը, որտեղ քննարկվում էր ԼՂՀ հարցը եւ նրա ներկայացուցիչը նստած չէ, այդտեղ ՀՀ-ն ասելիք չունի: Որեւէ մեկը՝ առանց ԼՂՀ ներկայացուցչի չպետք է իրեն […]

Արտակարգ ռեժիմով իրականացնում են հնարավոր բոլոր աշխատանքները

Մամուլում այսօր մտահոգություն է հայտնվել Երևանից Ստեփանակերտ տանող ավտոճանապարհի Սիսիան-Գորիս հատվածում առկա վիճակի առնչությամբ, որը Արցախից Երևան վիրավորներ տեղափոխող շտապօգնության մեքենաների համար վթարների պատճառ է դառնում։ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը հայտնում է, որ պակաս մտահոգ չէ նշված ճանապարհահատվածի վիճակով, սակայն  ձյան և մերկասառույցի պայմաններում  հնարավոր չէր  իրականացնել վերանորոգման և փոսալցման աշխատանքներ։ ՀՀ տրանսպորտի և […]

Քիմ Քարդաշյանն աղոթում է Հայաստանի ու խաղաղության համար /ֆոտո/

Հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին։ Նա Ինստագրամի եւ Ֆեյսբուքի իր էջերում գրառում է արել՝ ասելով, որ աղոթում է Հայաստանի համար։ Նա նաեւ Հայաստանի դրոշն ու ՀՀ զինված ուժերի զինտեխնիկա պատկերող լուսանկար է տեղադրել համացանցում: «Աղոթում եմ բոլորի համար` Հայաստանում և ողջ աշխարհում: Աղոթիր խաղաղությ ան համար»,-գրել է Քարդաշյանը` օգտագործելով #PrayForPeace հեշթեգը։

Եղել ենք, կանք ու լինելու ենք

«Մենք այստեղ ենք, որպեսզի գլուխ խոնարհենք Սասուն Մկրտչյանի և մեր մնացած նահատակների սխրագործության համար»,- այսօր Եռաբլուրում հակառակորդի գնդակից զոհված Սասուն Մկրտչյանի հուղարկավորության ժամանակ ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նրա խոսքով՝ բոլոր նրանք, ովքեր վիճում են կամ կասկածում, թե այդ ինչպե՞ս եղավ, որ հայ ժողովուրդը հասավ 21-րդ դար այս բարդ տարածաշրջանում, պետք է հասկանան, որ պատասխանն […]

Ով է «Հրազդան ցեմենտի» սեփականատերը, որ ուզում ենք գումարները զիջել

Ազգային ժողովում «Հրազդան ցեմենտ» գործարանի տույժ-տուգանքների զիջման հարցի քննարկման ընթացքում Հողինե Բիշարյանն ասաց, որ պետք է զիջել տույժ-տուգանքը: «Այս նախագիծը, անհանգստության առիթ եղավ: Որևէ մեկին արտոնություն ենք ուզում տալ: Ասում եք՝ ընդլայնման աշխատանքներ են կատարվում, ռեսուրսներ են ծախսվում, ֆինանսական ռեսուրսներ են ծախսվում: Մենք ինչո՞ւ ենք ուզում զիջել, ով է սեփականատերը: Այդ գումարները կարելի է Արցախ […]

Ադրբեջանը զուգորդում է ռազմական գործողությունները քարոզչական ապատեղեկատվությամբ

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ շարունակում է տեղեկացնել մի շարք երկրների իր գործընկերներին և միջազգային կազմակերպությունների ղեկավարներին։ Ապրիլի 4-5-ը Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույցներ է ունեցել Գերմանիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի, Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ […]

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները այցելում են Երևան

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը Թվիթերի իր էջում գրառում է կատարել, որով տեղեկացնում է, որ սպասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը Հայաստան։ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները 09.04 կժամանեն Երևան։ Նրանց կընդունի Հանրապետության Նախագահը։ Հանդիպում կկայանա ԱԳ նախարարի հետ»,- գրել է Բալայանը։

ԱԺ քննարկմանն է ներկայացվել Զ. Փոստանջյանի նախագիծը ԼՂՀ անկախությունը ճանաչելու մասին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 75-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ և 50-րդ հոդվածներով` օրենսդրական նախաձեռնության իրավունքով Ազգային ժողովի քննարկման ենք ներկայացրել «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որին ստորագրությամբ միացել է նաև ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Միաժամանակ հայտնում ենք, որ Ազգային ժողովում նշված օրենքի նախագծի քննարկման ժամանակ, որպես հիմնական զեկուցող, […]

Ադրբեջանի հետ սահմանին Ռուսաստանը զորավարժություններ է սկսել

Դաղստանում տագնապի ազդանշանով ոտքի են հարվել Հարավային ռազմական օկրուգի մոտոհրաձգային բրիգադի ստորաբաժանումները, որոնք մարտավարական զորավարժություններ են անցկացնելու «Դալնի» պոլիգոնում: Ինչպես հաղորդում է Ազատություն ռադիոկայանը հղում անելով  ռուսաստանյան «Զվեզդա» հեռուստաընկերությանը: Հաղորդագրությունում նշվում է, որ Հարվային ռազմական օկրուգին՝ զորավարժություններին մասնակցում է շուրջ 1,000 զինծառայող և ավելի քան 300 միավոր զինտեխնիկա: Ադրբեջանի հյուսիսային սահմանի մոտ անցկացվող զորավարժությունները կշարունակվեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ