Սահմանվել է շուրջօրյա հերթապահություն
Առողջապահության համակարգի բոլոր ստորաբաժանումներն աշխատում են ուժեղացված ռեժիմով: Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում մարտական գործողությունների հետևանքով տուժածների բուժօգնությունը, անհրաժեշտ դեղերով, բժշկական պարագաներով և սարքավորումներով ապահովումը, ինչպես նաև մասնագիտական ներուժի համակարգված տեղափոխումը կազմակերպելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունում սահմանվել է շուրջօրյա հերթապահություն: Աշխատանքները բոլոր ուղղություններով իրականացվում են միջգերատեսչական համագործակցության շնորհիվ: Մարտական գործողությունների առաջին իսկ օրվանից բազմաթիվ գործարարներ, […]