Պետք է վերանայել, մաքրել ցուցակները. Ստեփան Մարգարյան
ԱԺ-ում շարունակում է քննարկվել ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Իր ելույթի ընթացքում պատգամավոր Ստեփան Մարգարյանը, անդրադառնալով ցուցակների մաքրմանը, նշեց՝ իրենց առաջարկները` նույնականացման քարտերով քվեարկելու և այլնի վերաբերյալ, ուղղված են նրան, որ ցուցակներում չլինեն մարդիկ, ովքեր մեռած են, ովքեր վաղուց երկրում չեն ապրում: […]





































