01 Հուլիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

Արխիվ

Իրադրությունն առաջնագծում

Հունիսի 27-ի լույս 28-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հիմնականում հանգիստ է եղել: Որոշ հատվածներում հակառակորդը հրաձգային զինատեսակներից արձակել է մի քանի ոչ թիրախային կրակոցներ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները չձեռնարկելով պատասխան քայլեր, շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Տարօրինակ է. Իրավունք

Անշուշտ Եվրոմ]ությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հանրաքվեն կամ, ինչպես ասում են Braxit-ն անցած շաբաթվա թիվ 1 իրադարձությունն էր: Բայց աշխարհի մասշտաբով ամենահեղափոխական զարգացումներ խոս­տացող Brexit-ն անգամ չկարողացավ խամրել շաբաթվա վերջերին տեղի ու­նեցած մի քանի այլ իրադարձություններ: Դրանցից մեզ համար առաջնայինը, ինչ խոսք, Հռոմի պապի հայաստանյան այցն էր: Սակայն նաեւ Հայաստանի համար ոչ պակաս, միգուցե` ավելի […]

«Ոսկերչությունը համբերության արվեստ է» /վիդեո/

Բեյրութում ծնված Գրիգոր Տարագճյանը երազում է Հայաստանում բնակվել: Նա Լիբանանում զբաղվում է ոսկերչությամբ: «13 տարեկանից սկսեցի զբաղվել ոսկերչությամբ: Սկզբում ոսկերչությունն այնքան էլ չէի սիրում, բայց հետո  սիրահարվեցի այս արհեստին: Ոսկերչությունը համբերության արվեստ է», – Henaran.am-ի հետ զրույցում ասաց Գրիգորը: Գրիգորն արդեն մի քանի անգամ եղել է Հայաստանում: Վերջինս նշեց՝ շատ է ուզում  հայրենիքում ապրել, բայց, […]

Թուրքիայի արտգործնախարարը կմեկնի Ռուսաստան

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հուլիսի 1-ին  տեղի ունենալիք Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ժողովին մասնակցելու նպատակով կմեկնի Սոչի: Ըստ թուրքական «Star» թերթի կայքի` հրավերը ստացվել է ռուսական կողմից: Նշվում է, որ այցի շրջանակներում Չավուշօղլուն ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ երկկողմ հանդիպում կանցկացնի: Աղբյուր`    Ermenihaber.am

Ժամանակն է ասել ճշմարտությունը. Ժողովուրդ

Ինչն էր խանգարում Սերժ Սարգսյանին, որպեսզի նա Սանկտ Պետերբուրգից վերադառնալուց հետո ինչ֊որ տար­բերակով հանրությանը իրազեկեր բա­նակցությունների ընթացքի մասին: Այն, որ կյանքի բոլոր բնագավառներին վե­րաբերող խնդիրների առնչությամբ հանրության կարծիքը իշխանություննե­րի համար զրոյական արժեք ունի, վաղուց հայտնի իրողություն է: Սակայն ԼՂՀ խնդիրը այն միակ հարցն է, որի դեպքում առանց հանրային աջակցու­թյան Հայաստանի իշխանությունները երբեւէ չեն կարող որեւէ […]

Լճերի ու ջրամբարների հարևանությամբ առանց հսկողության մի թողեք մանկահասակ երեխաներին ու դեռահասներին

Հաշվի առնելով ամառվա լողաշրջանի բացումը և եղանակային պայմանների հետևանքով գետերի վարարման ու ջրածածկումների վտանգը` ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները, ինչպես նաև գետերի, լճերի ու ջրամբարների հարևանությամբ առանց հսկողության չթողնել մանկահասակ երեխաներին ու դեռահասներին: *** Ջրհեղեղը ցամաքի որոշակի տարածքների ժամանակավոր ջրածածկումն է: Այն կարող է առաջանալ` երկարատև առատ տեղումներից« սառցադաշտերի և ձյան հալոցքի […]

Սերժ Սարգսյանը բացառում է. Ժամանակ

Սերժ ՍարգսյաՆը «ՌոյթերզիՆ» տված հարցազրույցում հայտարա­րել է, որ եթե Հանրապետական կու­սակցությունը ընտրություններում չհաղթի, ապա ինքը քաղաքականության մեջ անելիք չի ունենա: Մի­աժամանակ Սարգսյանը բացառել է, որ ՀՀԿ-ն կպարտվի: Այսպիսով, Սերժ Սարգսյանը, փաս­տորեն, հերթական անգամ ակնարկում է իր, այսպես ասած, մնալու մտադրու­թյան մասին: Եթե նա ասում է, որ ՀՀԿ- ի պարտվելու դեպքում քաղաքականության մեջ անելիք չունի, ապա […]

Ես քեզ չեմ մոռանա, ասում է Տերը

Միթե կինը կմոռանա իր մանկանը կամ չի գթա իր որովայնի ծնունդներին, եւ եթե կինը մոռանալու  էլ լինի այդ, ես , սակայն քեզ չեմ մոռանա, ասում է Տերը: Ահա իմ ձեռքերի ափերի մեջ գծագրեցի քո պարիսպը, եւ ամեն ժամ դու իմ առաջ ես: Դու արագորեն պիտի վերաշինվես նրանց ձեռքով , որոնք քանդեցին քեզ: Քեզ ավերողները քո […]

Գերմանիայում Էրդողանի և Դավութօղլուի դեմ հայց է ներկայացվել ռազմական հանցագործության մեղադրանքով

Գերմանիայում բազմաթիվ իրավաբաններ, իրավապաշտպաններ, պատգամավորներ, լրագրողներ և գիտնականներ դիմում են ներկայացրել դատախազություն՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ քրեական գործ հարուցելու համար: Թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթը հայտնում է, որ այս մասին Բեռլինում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել են «Միջազգային իրավունքի և ժողովրդավարության միության» (MAF-DAD) գործադիր խորհրդի նախագահ, իրավաբան Հեյք  Գեյսուեյդը, իրավաբաններ Բրիտա Էդերը, Պետրա Դերվիշայը, Թուրքիայի քրդամետ […]

Երբ է Աստված խաղաղություն տալիս

Աստված ձեզ իրական խաղաղություն կտա եթե դուք ամեն ինչում իր կամքը փնտրեք՝ ձեր մտքերում, խոսքերում և գործերում: Ոչ ոք չի կարող այդ խաղաղությունը վերցնել ձեզանից: Եթե ձեր ընտանիքում կամ հոգում խաղաղություն չկա, Աստուծո կամքը սովորեք ու կատարեք և կտեսնեք թէ ինչպես ամեն ինչ կփոխվի: «ձեր սրտերը թող չխռովվեն, եւ չվախենաք։ (Հովհ 14:26): Արմեն Հարեյան

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ