Չենք կարող փոքր և միջին ձեռներեցությամբ զբաղվողներին վատը ցանկանանք. ՊԵԿ նախագահ
Այսօր Երևանի Վալերի Բրյուսովի անվան լեզվագիտական համալսարանում տեղի ունեցավ Չինագիտական կենտրոնի հանդիսավոր բացումը:
Կենտրոնի բացմանը ներկա էր նաև ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ, ԵՊԼՀ խորհրդի նախագահ Հովհաննես Հովսեփյանը:
«Եթե Չինաստանի նման հզոր երկիրն անդամակցի Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ), դա անդամ երկրների համար միայն դրական կարող է լինել. Չինաստանը հարուստ, տնտեսական մեծ պոտենցիալ ունեցող երկիր է», լրագրողների հետ զրույցում ասաց Հովհաննես Հովսեփյանը:
Անդրադառնալով Չինաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու հավանականությանը, ՊԵԿ նախագահը նկատեց, որ կյանքում ամեն ինչ հնարավոր է համարում: Հովսեփյանն անդրադարձավ նաև Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված Հարկային նոր օրենսգրքին:
«Միաժամանակ կան բազմաթիվ առաջարկություններ՝ հիմնականում երեք-չորս ուղղությունների հետ կապված, որոնք հիմա կառավարությունում և Ազգային ժողովում քննարկման փուլում են», – ասաց Հովսեփյանը:
Խոսելով փոքր և միջին ձեռնարկատերերի այն դժգոհություններին, որ նոր օրենսգիրքը կվնասի իրենց, Հովսեփյանը վստահեցրեց. «Չի կարող լինել այնպես, որ մենք ինքներս փորձենք փոքր և միջին ձեռներեցությամբ զբաղվողներին վատը ցանկանալ: Անհնար բան է դա»: