Մայր Աթոռը հորդորում է՝ հաշվի առնելով զոհված զինվորի ծնող լինելու հանգամանքը՝ քրգործի քննությունն իրականացնել առանց տիկին Գայանեի մեկուսացման
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր խոր մտահոգությունն է արտահայտում վարչապետի որդու ենթադրյալ առևանգման մեղադրանքով որդեկորույս ծնող Գայանե Հակոբյանի նկատմամբ կալանք կիրառելու առնչությամբ, նշված է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրության մեջ։ «Հասարակության մեջ խռովություններ ու հուզումներ առաջացնող նման ընթացքները ազգային անվտանգության ներկայիս սպառնալիքների պայմաններում ծանր հարված են հայրենիքի պաշտպանությանը լծված մեր զավակների ոգու զորությանն ու […]





































