Հայրենազրկման հեղինակը չի կարող բանակցել Արցախի համար
Կառավարության նիստում երեկ հրեշավոր գաղափար է հնչել. «մշակվում են ծրագրեր՝ Լաչինի միջանցքը միակողմանի բացելու վերաբերյալ…»։ Սա հենց այն է, ինչը կոչվում է հայրենազրկում, էթնիկ զտում։ Հարց. որտե՞ղ է մշակվում այդ ծրագիրը։ Ադրբեջանու՞մ։ Բա ո՞նց էիր այդ երկրի կազմում Արցախը ճանաչում։ Չէի՞ր հասկանում, որ ամիսներ հետո սա է լինելու։ Տասնյակ մարդիկ հրապարակայնորեն զգուշացրել են դրա մասին։ […]





































