Զոհվել է ԼՂ Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղյանը
Ադրբեջանական ագրեսիայի արդյունքում զոհվել է ԼՂ Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղյանը։
Ադրբեջանական ագրեսիայի արդյունքում զոհվել է ԼՂ Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղյանը։
Հենց ռմբակոծումները սկսվեցին, կանանց ու երեխաներին գյուղից տարհանեցին ու տարան ռուս խաղաղապահների պոստերը, «Ազատությանը» պատմում է Մեծ Շեն գյուղի բուժքույր Սևան Մանջիկյանը։ Մանջիկյանն ամուսնու հետ մնացել է գյուղում։ Ասում է՝ մնացել են, որ եթե վիրավորներ լինեն, վիրավորներին օգնեն։ Նրա փոխանցմամբ, կանանց ու երեխաներին ռուս խաղաղահները փորձել են Լաչինի միջանցքով՝ Հակարիի կամրջով հանել Արցախից, սակայն ադրբեջանցիները […]
Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը միջազգային հանրությանը կոչ է արել քայլեր ձեռնարկել Արցախում Ադրբեջանի կողմից ցեղասպանությունը դադարեցնելու համար։ «Մեր ազգի դեմ անդադար հարձակումների, հաճախ ցեղասպանության դրսևորումներով սարսափի ֆոնին պետք է ձայն բարձրացնել ու խնդրել աշխարհին բացել աչքերը այս ծանրագույն հումանիտար ճգնաժամի առաջ։ Այլևս չի կարելի անտեսել անմեղ մարդկանց տանջանքներն ու մահերը։ Բոլոր պետությունների բարոյական […]
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան գրում է. «Թշնամու երկարաժամկետ նպատակը պարզ ա՝ 1. Լուծել Արցախի հարցը և կենտրոնացնել ողջ ռազմական, դիվանագիտական, քարոզչական ներուժը Հայաստանի դեմ 2. Վերաբնակեցնել ադրբեջանցիներին Հայաստանում, ինչը արդեն բանակցում են ու դա չի էլ թաքցվում 3. Կազմակերպել սադրանք, որ «սրբազան» զոհ ունենան վերաբնակեցվածների մեջ 4. Հարձակվել Հայաստանի վրա իբր հայրենակիցներին պաշտպանելու համար։ Ցանկացածը, ով […]
Մարտերը շփման գծի երկայնքով տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են։ ՀՀ ԱԳՆ մամուլի նախկին խոսնակ Աննա Նաղդալյանը լուսանկար է հրապարկել Ստեփանակերտի առավոտյան ռմբակոծությունից:
Լեռնային Ղարաբաղում ռազմական հարձակման տակ է գտնվում 120 հազար խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 30 հազար երեխա, այս մասին Facebook-ում գրել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ «Ադրբեջանը վերսկսել է պատերազմը Լեռնային Ղարաբաղի դեմ՝ գնդակոծելով խաղաղ բնակիչներին և քաղաքացիական ենթակառուցվածքները 9-ամսյա կանխամտածված շրջափակումից, սովից և հումանիտար օգնության մերժումից հետո։ Ինչպես ասում են […]
Տիգրան Աբրահամյանը գրում է. «Չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանը երեկվանից պաշտոնապես հայտարարում է բանակցություններին պատրաստ լինելու մասին, իրականում խուսափում է խոսելուց, ինչը նշանակում է, որ արյունահեղությունը շարունակվելու է: Միջազգային դերակատարները նույնիսկ այս պահին պատերազմը կանգնեցնելու գործառույթ չեն իրականացնում: Հասկացանք, որ Հայաստանի իշխանությունը պատրաստ է լուռ և սառնասիրտ հետևել այս ամենին, հասկացանք, որ յուրաքանչյուրը տարբեր պատճառներով […]
Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրում է. «Արցախից ստացած իմ տեղեկություններով՝ ադրբեջանական զինուժը շփման գիծը ճեղքել և առաջ է եկել Մարտունու և Ասկերանի ուղղությամբ: Պաշտպանության բանակը արյունալի, անհավասար մարտեր է տալիս: Պարոնայք իշխանություններ Հայաստանի և Արցախի, մտեք բանակցությունների մեջ և փրկեք Արցախի մեր հայրենակիցներին, հերիք է վախենաք որոշումներ կայացնելուց: Գնացեք և բանակցեք Ադրբեջանի հետ»:
Մարտերը շփման գծի երկայնքով տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են, հայտնում են Արցախի ՊՆ-ից։ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր զինատեսակներից կրակի ուղեկցմամբ, շարունակում են դիրքային առաջխաղացման գործողությունները՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ: Պաշտպանության բանակի ստորաբաժանումները պաշտպանողական բնույթի գործողություններով համառ դիմադրություն են ցույց տալիս Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներին` պատճառելով կորուստներ:
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախում կատաղի մարտերը տարբեր ուղղություններով շարունակվում է: Թեև տեղեկություններ կան, որ Ադրբեջանը որոշ դիրքերի ու հատվածների նկատմամբ վերահսկողություն է հաստատել, այնուամենայնիվ ամեն մետրի համար ծանր մարտեր են: Արցախցիները մեծ ճակատամարտ են տալիս, ադրբեջանցիները մարտադաշտում մեծաթիվ կորուստներ ունեն, ինչն էլ դանդաղեցրել է նրանց առաջխաղացումը տարբեր ուղղություններում: Սակայն այս կռիվը […]




























