03 Դեկտեմբերի, Կիրակի, 2023
KFC

Մարդկային դեմքը կորցրած մի քանի հարյուր «հայ» ոստիկաններ, չեն կարող խոչընդոտել ազգային շարժմանն ու զարթոնքին». Արտակ Զաքարյան

IMG_2262

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մարդկային դեմքը կորցրած մի քանի հարյուր «հայ» ոստիկաններ, չեն կարող խոչընդոտել ազգային շարժմանն ու զարթոնքին:

Ինչպես տեսնում ենք, նրանք հաճույքով անցնում են վայրենությունների, երբ քիչ քանակով մարդկանց խումբ է լինում: Մեծ խմբերի ակցիաներին նույնիսկ չեն մոտենում: Սրանք այն տեսակն են, որ նախընտրում են խմբով հարձակվել քաղաքացու վրա, և աշխատավարձ ստանալիս չմտածել, որ իրենք ծեծել և ձերբակալել են երիտասարդ մարդկանց, ում ծնողները, հարազատները, ընկերները այդ պահին սպանվում, հայրենազրկվում ու արմատախիլ են լինում:

Նրանք փող (փարա, մանաթ) ստանալիս չեն մտածելու, որ հայության ոտատակ տված արժանապատվությունը փրկելու փորձեր անող մարդկանց են ձերբակալել: Չեն հասկանում, որ մի քանի տարի հետո, Երևանի փողոցներում, ոստիկաններով վազելու են, որպեսզի վնասազերծեն իրենց կանանց ու երեխաներին ծեծող և պատիվն արատավորող ադրբեջանա-թուրքական ագրեսիվ խմբերին:

Իրականում բազմաթիվ ոստիկաններ, որոնք անցել են արցախյան պատերազմներով, որոնք մասնակցել են Հայաստանի սահմանների պաշտպանությանը, որոնք իսկական հայ մարդիկ են, ազգային նամուս ու թասիբ ունեն` մեր ժողովրդի հետ ողբում են կատարված ցեղասպանության համար, ամաչում են Արցախին դավաճանած նիկոլ տեսակին ծառայելու համար, թաքնված նողկանք են ապրում այս վիճակին հասցնողներից:

Նրանք ազնիվ ու պարկեշտ հայ մարդիկ են, որոնք Հայրենիքին տված երդմամբ` ծառայում են ոստիկանության շարքերում: Նրանք ոգով ու մտքով միացել են արժանապատիվ ժողովրդին, որովհետև պատիվ ունեն»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ