08 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

Միասնականության այս մթնոլորտի պահպանման և ընդլայնման դեպքում շատ արագ կլինեն ցանկալի փոփոխությունները. Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրել է.

«Մի քանի լավ լուր, որ պետք է իմանալ։

Երեկվանից ազգային քաղաքական ուժերը սկսել են հանդես գալ միասնաբար՝ Հայաստանի դե-ֆակտո թուրքամետ իշխանություններին հեռացնելու համար։

Ինքս հրապարակում ու փակված փողոցներում տեսել եմ բազմաթիվ տարբեր ուժերի ու կողմնորոշման տեր մարդկանց, որոնց միավորում է մեկ նպատակ՝ հանուն Հայաստանի ու Արցախի հանրապետությունների պայքարը։

Միասնականության այս մթնոլորտի պահպանման և ընդլայնման դեպքում շատ արագ կլինեն ցանկալի փոփոխությունները։
Փոփոխություններից հետո սպասվելու է ծանր աշխատանք, բայց միայն այդ փոփոխությունն է տալու մեզ հնարավորություն փրկելու Արցախն ու Հայաստանի պետականությունը։ Այլ տարբերակ պարզապես չկա։

Հետևաբար՝ շարունակելու եմ լիարժեք մասնակցել պայքարին հանուն իմ՝ Հայաստանում ապրելու ապագայի։ Դիմում եմ ձեզ, հարգելի՛ հետևորդներ։

Օգնեք, որ միասին փրկենք մեր պետությունը։ Միացե՛ք պայքարին»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ