01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Տաքսու վարորդը հաճախորդին է վերադարձրել 8 կգ ոսկի

Բանգկոկցի 56-ամյա տաքսու վարորդ Սակսրի Կետսրիկեւը տիրոջն է վերադարձրել իր մեքենայում մոռացված 8 կգ  քաշով ոսկե զարդերը:

Մարտի 13-ի երեկոյան նրա մեքնեան է նստում Էակերատ Կանոկվատանան, ով ոսկերչական խանութ ունի Ուբոնրատչաթհանի քաղաքում: Նա Բանգկոկ է ժամանում, որպեսզի վաճառի ոսկյա զարդերը մայրաքաղաքի չինական թաղամասում, սակայն տաքսու մեջ մոռանում է զարդեղենով լի պայուսակը` 410 հազար դոլար արժողությամբ: Նա ոստիկանություն է դիմում:

Այդ ընթացքում տաքսու վարորդը, ինչպես ինքն է պատմել, շրջում է ողջ քաղաքով` “գանձի” տիրոջը գտնելու հույսով: եվ միայն այն ժամանակ, երբ պատմությունը հայտնի է դարձել լրատվամիջոցներին, տաքսու վարորդը դիմել է ռադիո եւ գտել նախկին հաճախորդին:

Ոստիկանությունում համոզված չեն, որ տաքսու վարորդն առաջնորդվել է բացառապես “մարդասիրական նկրտումներով”: Կասկածի առիթ է տվել ոչ միայն հաճախորդին  փնտրելը, այլ նաեւ դրա աննպատակ լինելը` վարորդը գիտեր` որտեղ է իջեցրել հաճախորդին:

Չնայած դրան, ոսկերիչը պարգեւատրել է ազնիվ վարորդին 6,4 հազար դոլար արժողությամբ զարդերով:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ