01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Գերմանիայում 25 000 մարդ դուրս է եկել Էրդողանի դեմ /վիդեո/

Շուրջ 25 հազար մարդ` հիմնականում հայեր, քրդեր եւ ալաունիներ, մասնակցել են գերմանական Բոխումում կայացած բողոքի ցույցին` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքականության դեմ, տեղեկացնում է “Euronews”-ը:

Էրդողանը պետք է ժամաներ այնտեղ “Steiger” մրցանակի հանձնման արարողությանը: Մրցանակը հիմնականում շնորհվում է աշխարհում  մարդկության եւ հանդուրժողականության մեջ ավանդ ունենալու համար: Այցը չի կայացել Աֆղանստանում թուրք զինծառայողներին տեղափոխող ուղղաթիռի վթարի պատճառով: Սակայն Էրդողանի հակառակորդները ցույցը չեն հետաձգել:

“Մենք Գերմանիայում օտարերկրացիներ ենք, սակայն մենք օտարերկրացի ենք նաեւ Թուրքիայում: Մենք` քրդերս եւ ալաունիներս, չգիտենք` ուր գնալ,”-հայտարարել է ակտիվիստներից մեկը:

Ցույցը տեղի է ունեցել տեղի մարզադաշտում: Հավաքվածները հայտնել են, որ այդ մրցանակը Էրդողանին շնորհելը “ապտակ է Թուրքիայի բոլոր ազգային փոքրամասնությունների երեսին”: Նրանք նշել են, որ թուրք վարչապետի ջանքերը բավարար չեն քրդերի եւ ալաունիների միջեւ հաշտություն հաստատելու հարցում:

Էրդողանին մրցանակ շնորհելու որոշումը “Steiger”-ը հանձնող կազմակերպությունը հիմնավորել էր ԳԴՀ-ի եւ Թուրքիայի համագործակցության զարգացման ոլորտում նրա ներդրման համար:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ