21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Նախկին օդաչուն փորձել է երկրից դուրս բերել 1,5 կգ ադամանդ

Զիմբաբվեի իշխանությունները մեղադրանք են ներկայացրել իսրայեցի Շմուել Կայնան Կլեյնի դեմ, որին մեղադրում են մաքսանենգության եւ միգրացիոն վերահսկողության օրենքները խախտելու մեջ:

Դատախազության տվյալներով` նա փորձել է այդ երկրից տեղափոխել 1,7 կգ քաշով ադամանդ, որի արժողությունը ավելի քան 2 մլն դոլար է:

Կլեյնը քաղաքացիական ավիացիայի օդաչուի համազգեստ է հագած եղել, սակայն նրան  2 անգամ են ստուգել` նկատելով, որ նա շատ է նյարդայնացել օդանավակայանի անվտանգության ծառայության աշխատակիցների հետ շփվելիս: Նրա ձեռքի պայուսակում հայտնաբերել են անմշակ քարերը` պլաստիկ ժապավենի եւ մեկ դոլարանոց թղթադրամների մեջ:

Կլեյնը նախկինում օդաչու է աշխատել, իսկ այժմ ստուգում է օդաչուների պատրաստվածությունը թռիչքի:

Զիմբաբվեն անմշակ ադամանդներ արտահանող երկրների ցանկում առաջնային տեղ է զբաղեցնում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ