04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Օրբակայտեի կանխատեսումը սխալ է եղել. նա երրորդ անգամ մայրացավ

Երգչուհին երրորդ անգամ մայր է դարձել: Օրբակայտեն ծննդաբերել է մարտի 30-ին Մայամիի էլիտար հիվանդանոցներից մեկում: Այս մասին աստղն ինքն է հայտնել սոցիալական ցանցերի իր էջերում:

“Շնորհավորեք ինձ, մարտի 30-ին` երեկոյան 19:58-ին ծնվեց իմ դուստրը”,- գրել է Օրբակայտեն:

Աստղը մանրամասները չի պատմել, սակայն նրա փոխարեն դա արել է Ֆիլիպ Կիրկորովը:

“Մեր գեղեցկուհի Քրիստինան արքայադուստր է ունեցել` 3.7 կգ, 57 սմ: Ի սրտե շնորհավորում եմ` արդեն երեք անգամ տատիկ Ալլա Պուգաչովային”,- ասել է Կիրկորովը:

Օրբակայտեն, ծննդաբերության պատրաստվելիս, հայտնել էր, որ երրորդ տղան է ունենալու: Սակայն, ինչպես արդյունքում պարզվել է, նրա կանխատեսումը սխալ էր. Օրբակայտեն դուստր է ունեցել:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ