11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Հանուն երեխաների Վիկտորիա Բեքհեմը “խոհարար է դարձել”

Վիկտորիա Բեքհեմը, ով ամուսնու` ֆուտբոլիստ Դեւիդ Բեքհեմի հետ դաստիարակում է իրենց 4 երեխաներին, օգնել է կրտսեր որդիներին հյուրասիրություն պատրաստել դպրոցական տոնի համար: Վիկտորիայի որդիներն իրենց հետ Լոս Անջելեսի դպրոց են տարել ավանադական բրիտանական ուտեստներ:

Վիկտորիան այնքան է ոգեւորվել, որ իր “աշխատանքի” նկարները տեղադրել է “Twitter”-ում: Ուտեստների վրա նա փոքրիկ բրիտանական դրոշներ է դրել, իսկ ներքեւում գրել. “Սա Ռոմեոյի եւ Կրուզի դպրոցական առաջադրանքն է”:

Հոգատար մայրիկը պատրաստել է անգլիական ուտեստներ` ռուլետներ երշիկով եւ պանիրով, անանասներ` փայտիկների վրա:

Վիկտորիայի ֆուտբոլիստ ամուսինը հաճախ է նշում, որ կարոտում է իր ազգային խոհանոցին, այդ պատճառով էլ հաճախակի է գնումներ կատարում լոսանջելեսյան խանութներում, որտեղ անգլիական ավանդական ուտեստներ են վաճառվում:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ