22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ամբողջ հարցը նավթի, մենթալիտետի եւ Պուտինի վերադարձի մեջ է

Վերջերս ԱՄՆ-ի նախագահական մրցապայքարի հանրապետական կուսակցության ֆավորիտ Միթ Ռոմնին հայտարարել էր, որ Ռուսաստանն ԱՄՆ-ի “համար առաջին աշխարհաքաղաքական թշնամին է”: “The Chicago Tribune” պարբերականը նշում է, որ Ռոմնիի հայտարարությունը բավականին հինավորված է, քանի որ Ռուսաստանն իրոք ոչ  մի հնարավորություն բաց չի թողնում ամերիկյան արտաքին քաղաքական դաշտում խոչընդոտներ ստեղծելու համար:

Ռուսաստանը` մեր հին թշնամին, կրկին դառնում է Ամերիկայի արտասահմանյան շահերի գլխավոր խոչընդոտը, եւ այդպես էլ կմնա, քանի դեռ նավթի գները բարձր կլինեն,”-գրում է թերթի մամուլի տեսաբան Ջոն Բեննեթը:

Հենց ածխաջրածինների մեծ պաշարներ տնօրինելու` Ռուսաստանի կարողությունը թերթը բացատրում է նրա` աշխարհագրական հաջող դիրքով: Եվ հենց դրանով էլ բացատրում է Մոսկվայի` “խոչընդոտ” լինելու հավանականությունը:

“Պուտինը դեռեւս ձգտում է նրան, որ Ռուսաստանը դառնա “գերտերություն”: Այդ նպատակին Ռուսաստանը կարող է հասնել 2 միջոցով` միջուկային զենքի շնորհիվ եւ գազի ու նավթի վաճառքով,”-այս կարծիքն է հայտնել Ուկրաինայում ԱՄՆ-ի նախկին դեսպան Սթիվեն Փայֆերը:

Սակայն պարբերականը համոզմունք է հայտնում է, որ եթե նույնիսկ նավթի եւ գազի գները կտրուկ անկում ապրեն, ապա Ռուսաստանը կրկին մի միջոց կգտնի Վաշինգտոնին “զզվեցնելու”: Դա գործնականում տեղի է ունենում նաեւ հիմա` Մոսկվան խոչընդոտներ է ստեղծում` տապալելու ԱՄՆ-ի ջանքերը` Իրանին ստիպելու հրաժարվել իր միջուկային ծրագրից: Կամ, օրինակ` Սիրիայի հարցում, Ռուսաստանը հանդես եկավ  որպես Չինաստանի դաշնակից` արգելափակելով ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ