Լինդսի Լոհանը “երկուսը մեկում է համատեղել”
Սկանադալային հոլիվուդյան դերասանուհի Լինդսի Լոհանը դարձել է ոչ միայն դիզայների մուսան, այլ նաեւ սիրելին:
Լոհանի նոր ընկերն է դարձել Ֆիլիպ Փլեյնը, ով ապահովում է այնպիսի հայտնի աստղերի հագուստը, ինչպիսիք են Նաոմի Քեմփբելը, Դիմա Բիլանը, Ֆիլիպ Կիրկորովը եւ այլոք:
Վերջերս Լոհանը դարձել էր Փլեյնի նոր հավաքածուի դեմքը, իսկ որոշ ժամանակ անց նրանց սկսեցին միասին նկատել հասարակական վայրերում: Պապարացիները դեռ չեն ֆիքսել նրանց համբուրվելիս, սակայն նրանք իսկական սիրահարների նման ձեռք ձեռքի տված են քայլում: