27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հռոմի պապը կոչ է արել դադարեցնել բռնությունը Սիրիայում

Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը Զատկի տոնի ավանդական` “Urbi et orbi” (“քաղաքին եւ աշխարհին”) ուղերձում կոչ է արել դադարեցնել արյունահեղությունը Սիրիայում: Ուղերձը հնչել է նախօրեին` Զատկի օրը` Վատիկանի Սուրբ Պետրոս հրապարակից:

Հրապարակում հավաքվածների առջեւ ելույթ ունենալով` Բենեդիկտոս 16-րդը ամբողջ աշխարհի ազգերին խաղաղության եւ հաշտության կոչ է արել` բացի Սիրիայից առանձնացնելով նաեւ Մալին, Նիգերիան, Իրաքը եւ արաբա-իսրայելական հակամարտությունը: Հռոմի պապը հատուկ ուշադրություն է հրավիրել Աֆրիկայում քրիստոնյաների ծանր դրության վրա` խնդրելով աստծուն նրանց հույս տալ դժվարությունները հաղթահարելու համար:

Հռոմի պապի` Զատկի օրվա ուղերձը Հռոմի կաթոլիկ եկեղեցու ավանդույթներից է: Հռոմի պապը նման ելույթներ է ունենում ոչ միայն Զատկի տոնին, այլ նաեւ մյուս  քրիստոնեական նշանակալից տոներին, օրինակ` Ծննդյան տոներին: Իր վերջին ուղերձի ժամանակ Բենեդիկտոս 16-րդը կրկին կոչ էր արել դադարեցնել բռնությունը Սիրիայում:

Ինչպես տեղեկացրել է “AFP”-ը, այս տարի Հռոմի պապի ուղերձն ունկնդրել է մոտ 100 հազար մարդ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ