21 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

“Տիտանիկ-2”-ն սկսել է իր հիշատակի ճամփորդությունը

“Բալմորալ” զբոսանավը բրիտանական Սաութհեմփթոն նավահանգստից ուղեւորվել է  Նյու Յորք` կրկնելով հայտնի “Տիտանիկի” ուղին, որը խորտակվեց 1912-ին` իր առաջին ուղեւորության ժամանակ: Հիշատակի ճամփորդությունն այդ ողբերգության 100-ամյա տարելիցի կապակցությամբ է, գրում է “Belfast Telegraph”-ը:

Ճամփորդությանը մասնկացում է 1309 մարդ` ճիշտ այնքան, որքան “Տիտանիկի” ճամփորդության ժամանակ: Ուղեւորները հագել են այն ժամանակվա պատմական հագուստները, նավի վրա տիրում է նույն մթնոլորտը` նվագախումբը նվագում է նույն երգերը, ճաշացանկը նույնպես “Տիտանիկի” ճաշացանկի կրկնօրինակն է, որն, ի դեպ, վերջերս վաճառվեց աճուրդում:

“Բալմորալում” են գտնվում ոչ միայն բազմաթիվ պատմաբաններ եւ գրողներ, ոյլ նաեւ “Տիտանիկի” ողբերգության ժամանակ զոհվածների, ինչպես նաեւ ողջ մնացածների հարազատները:

Հիշատակի ճամփորդությունը կտեւի մոտ 12 օր եւ կավարտվի ապրիլի 20-ին Նյու Յորքում: Ապրիլի 14-ին նավի վրա սգո արարողություն տեղի կունենա` այն պահին, երբ նավը ողբերգության վայրի մոտ կլինի: Ճանապարհին “Բալմորալը” կլինի նաեւ կանադական Նոր Շոտլանդիայում գտնվող Գալիֆակս նավահանգիստը, որտեղ թաղված են “Տիտանիկի” զոհված ուղեւորներից 120-ը:

Լեգենդար “Տիտանիկ” զբոսանավը Սաութհեմփթոնից Նյու Յորք իր ճամփորդությունն սկսել է 1912-ի ապրիլի 10-ին: Ճամփորդության 4-րդ օրը նավը բախվել է հսկայական սառցաբեկորի եւ 2,5 ժամվա ընթացքում խորտակվել: Փրկվել հաջողվել է 700 մարդու, մոտ 1500-ը զոհվել են:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ