Հոլիվուդյան աստղերը միմյանց նվերներ են անում
Հոլիվուդյան դերասան Ջոնի Դեփը մոտ հազար գլխարկ ունի: Երբ նրա սիրելին` Վանեսսա Պարադին, պահանջել է, որ Ջոնին ազատվի իր “հավաքածուի” գոնե մի մասից, նա որոշել է դրանց մի մասը նվիրել 20 ամսական Լուիսին` Սանդրա Բալոքի որդուն:
Դերասանուհին շատ գոհ է որդու նվերներից: Նրա ծանոթներից մեկը նշել է, որ Լուիսը լաց է լինում, երբ Սանդրան նրա գլխին գլխարկ չի դնում, դրա համար էլ փոքրիկին հազվադեպ կարելի է տեսնել առանց գլխարկի:
Վանեսսան, ով Ջոնիի հետ մեծացնում է իրենց 2 երեխաներին` 11-ամյա Լիլի-Ռոուզին եւ 8-ամյա Ջեքին, նման պահանջ է ներկայացրել սիրելիին, երբ նա տուն է վերադարձել` հերթական գլխարկը ձեռքին, որն, ի դեպ, գնել է մուրացկանից:
Դերասանի ընկերներից մեկը հայտնել է, որ Ջոնիի փարիզյան բնակարանի 2 սենյակներն ամբողջությամբ լցված են գլխարկներով, սակայն նա շարունակում է էլի գնել: