24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հիլլարի Քլինթոնն ի սրտե զվարճացել է գիշերային ակումբում /վիդեո/

Ամերիկաների գագաթաժողովի ավարտից հետո ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը երեկոն անց է կացրել կուբայական  “La Havana” գիշերային ակումբում, հաղորդում է “Reuters”-ը:

64-ամյա Քլինթոնն ակումբ  է ժամանել կեսգիշերն անց`  անվտանգության ժառայության աշխատակիցների  ուղեկցությամբ: Ակումբի սեփականատերը հայտնել է, որ նրա համար նույնիսկ սեղան է պատվիրված եղել, սակայն մինչեւ վերջին պահը բարձրաստիճան այցելուի անունը գաղտնի է պահվել:

Սկզբում պետքարտուղարն ընդամենը ջուր է պատվիրել, բայց հետո նրան շրջապատողներից մեկն առաջարկել է փորձել տեղի գարեջուրը, ինչն էլ մեծ սիրով արել է Քլինթոնը: Մի որոշ ժամանակ անց աշխարհի ամնեաազդեցիկ կանանցից մեկը պարելիս է եղել` գարեջրի շիշը ձեռքին` կուբայական հայտնի “Guantanamera”-ի հնչյունների ներքո:

Մատուցողը, ով սպասարկելիս է եղել ամերիկյան դիվանագիտության ղեկավարի սեղանը, հայտնել է, որ Քլինթոնը մեծ խմբի հետ է հանգստանալիս եղել` մոտ 10 մարդ, որոնք իրեն 40 դոլար թեյավճար են թողել: Ի դեպ, տիկին Քլինթոնն  ընդամենը  մեկ  ժամից  քիչ ավել է զվարճացել ակումբում:

Հետաքրքիրն այն է, որ Կուբան միակ երկիրն է, որը չէր հրավիրվել Ամերիկաների գագաթաժողովին, ինչն էլ լայն քննարկման առիթ է դարձել:

http://youtu.be/DxiPD6TZcUA

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ