24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սարկոզին նոր էր հայր դարձել, հիմա էլ` պապիկ

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի  որդի  Ժանը եւ նրա կինը դուստր են ունեցել, որին անվանել են Լոլա, տեղեկացնում է “Lifenews”-ը:

25-ամյա Ժան Սարկոզին եւ 26-ամյա Ջեսիկա Սեբաուն-Դարթին արդեն ունեին ավագ որդի` Սոլալը, ով լույս աշխարհ է եկել 2010-ին:

Երեխային նման տարօրինակ անուն են տվել գրող Ալբեր Քոհենի ստեղծագործության հերոսի պատվին, ով պահպանում է հրեա ժողովրդին բնորոշ ամուր բնավորությունը, չնայած այն հալածանքներին, որ իրեն ենթարկում նե: Հայտնի է, որ Ջեսիկան, ով ազգությամբ հրեա է, ծայրահեղ կրոնական է:

Թե ինչու են նորածնին անվանել Լոլա, զույգն առայժմ չի մեկնաբանել:

56-ամյա Սարկոզին եւս 2011-ի հոկտեմբերին դուստր էր ունեցել`  Ջուլին: Դա միակ երեխան է Կարլա Բրունիի հետ ամուսնությունից:

Սարկոզին  3 որդի ունի` Պիեռը եւ ժանը` առաջին ամուսնությունից, Լուին` 2-րդ ամուսնությունից:  Սարկոզիի  գեղեցկուհի կինը եւս որդի ունի` Օրելյենը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ